Վահիդա Ռեհման

Վահիդա Ռեհման (հինդի` वहीदा रहमान, փետրվարի 3, 1938(1938-02-03)[1], Չենգալպատտու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի և պարուհի, նկարահանվել է տելուգու, հինդի և թամիլերեն լեզուներով մոտ 80 ֆիլմում։ Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակակիր, պարգևատրվել է նաև կառավարական Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով։

Վահիդա Ռեհման
Ծնվել էփետրվարի 3, 1938(1938-02-03)[1] (86 տարեկան)
ԾննդավայրՉենգալպատտու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
ԸնտրանիPyaasa?, king for Bulgaria?, Chaudhvin Ka Chand?, Sahib Bibi Aur Ghulam?, Abhijan?, Guide?, Khamoshi?, 15 Park Avenue? և Rang De Basanti?
Ամուսին(ներ)Շաշի Ռեխի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Վահիդա Ռեհմանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 3-ին[2], ներկայիս Թամիլնադ նահանգում ` հնդկական ադմինիստրատիվ ծառայության սպայի ընտանիքում[3] և ուներ երեք քույր։ Երբ ընտանիքը տեղափոխվել է Ջայպուր, նա հաճախել է տեղի Սուրբ Հովսեփի վանքին կից դպրոցը[4], միաժամանակ ուսումնասիրելով հնդկական դասական պարեր։ 1948 թվականին նրան հրավիրել են «Rojulu Marayi» ֆիլմում պարային համար կատարելու։ Այդ ժամանակ նա 15 տարեկան էր։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1955 թվականին և երեկույթներից մեկի ժամանակ, որտեղ նշում էին ֆիլմի հաջողությունը, նրան նկատել է ռեժիսոր Գուրու Դատը և հրավիրել Բոլիվուդ։

1956 թվականին Վահիդա Ռեհմանը նկարահանվել է «Դետեկտիվ» ֆիլմում, սակայն նրա առաջին գլխավոր դերը 1957 թվականին նկարահանված «Ծարավ» ֆիլմում էր։ Այնուհետև հաջորդել են «Թղթե ծաղիկներ» (1959 թ.), «Լիալուսին» (1962 թ.) և «Տերը, տիրուհին և ծառան» (1962 թ.) կինոնկարները։ Վահիդա Ռեհմանը հիանալիորեն էր աշխատում Դև Անանդի հետ։ Նրանք միասին նկարահանվել են «16 թվականը» (1958 թ.) և «Սև շուկա» (1960 թ.) ֆիլմերում, սակայն 1965 թվականին նկարահանված «Սուրբը» («Էքսկուրսավարը») կինոնկարի համար Վահիդա Ռեհմանը ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։

1962 թվականին Վահիդա Ռեհմանը նկարահանվել է Սաթյաջիտ Ռայի «Ուղևորություն» կինոնկարում։ Նրա տաղանդի դրսևորման վառ օրինակներից էր «Երրորդ խոստումը» (1967 թ.) ֆիլմը՝ Ռաջ Կապուրի մասնակցությամբ։ 1967 թվականին Դիլիպ Կումարի հետ նկարահանվել է «Ռամն ու Շյամը» ֆիլմում, իսկ 1968 թվականին Ռաջեշ Կհաննայի հետ՝ «Երկնագույն լոտոս» կինոնկարում։ 1971 թվականին նկարահանվել է «Ռեշման և Շերան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերն էր Սունիլ Դատը։ 1970-ական թվականներին արդեն նրան առաջարկում էին երկրորդական դերեր, իսկ 1980-1990-ական թվականներին հազվադեպ էր ընդունում առաջարկները, քանի որ զբաղված էր երեխաների դաստիարակությամբ և իր անձնական բիզնեսով։ Վահիդա Ռեհմանի հետագա տարիների աշխատանքներից են «Սիրո ակնթարթ» (1991 թ.), «Ջուր» (2005 թ.), «Քրքումի գույնը» (2006 թ.), «Դելի-6» (2009 թ.) և այլ ֆիլմեր։

Անձնական կյանքը

Վահիդա Ռեհմանը երկարատև սիրավեպ է ունեցել ռեժիսոր Գուրու Դատի հետ։ Նրանց բաժանման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Գուրու Դատը ամուսնացած էր։ 1974 թվականին նա ամուսնացել է դերասան Շաշի Ռեքհիի հետ և ունեցել երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի[5]։ Վահիդա Ռեհմանի ամուսինը մահացել է 2000 թվականին։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1956ԴետեկտիվC.I.D.Կամինի
1957ԾարավPyaasaԳուլաբո
1958Կեսգիշերին12 O'ClockԲանի Չոուդհարի
1958Տասնվեց թվականըSolva SaalԼաջ
1959Թղթե ծաղիկներKaagaz Ke PhoolՇանտի
1960Սև շուկաKala BazarԱլկա Սինհա
1961ԼիալուսինChaudhvin Ka ChandՋամիլա
1961Գեղեցկության թագուհին և գողերի թագավորըRoop Ki Rani Choron Ka RajaՌուպա
1962ՈւղևորությունAbhijaanԳուլաբի
1962Տերը, տիրուհին և ծառանSahib Bibi Aur GhulamՋաբա
1962Գիշերը պատմված հեքիաթBaat Ek Raat KiՆիլա, Մինա
1963Մեկ սիրտ - հարյուր սիրային պատմություններEk Dil Sao AfsaneՍունիտա
1963Թույլ տվեք ինձ` ապրելMujhe Jeene DoՉամելիջան
1964ՀմայվածըShagoonԳիտա
1965ՍուրբըGuideՆալինի
1967Ռամն ու ՇյամըRam Aur ShyamԱնջանա
1967Քարե սիրտըPatthar Ke SanamՏարունա
1967Երրորդ երդումըTeesri KasamՀիրա Բայ
1968Երկնագույն լոտոսNeel KamalՌաջկումարի Նիլ Կամալ, Սիտա
1968ԴիմակայությունBaazi-
1968ՄարդըAadmiՄինա
1970Պատերազմ և սերPrem PujariՍուման Մեհրա
1970ԼռությունKhamoshiՆուրսի Ռադհա
1970Դառը ճշմարտությունMan Ki AankhenԳուդդի (Գիտա)
1972Ռեշման և ՇերանReshma Aur SheraՌեշմա
1972Կյանք, կյանքZindagi ZindagiՄիտա Շարմա
1972Ռաջայի սիրտըDil Ka RaajaԼակշմի
1972Առավոտ և երեկոSubha-O-ShamՇիրին
1976Սերը կյանք էKabhie KabhieԱնջալի Մալհոտրա
1976ԱրդարադատությունAadalatՌադհա
1978Շիվա աստծո եռաժանինTrishulՇանտի
1980Ատելության կրակըJyoti Bane JwalaՄալտի
1980ՀրաբուխJwalamukhiՍավիտա Դևի
1982Ինչպես փրկել սերըSawaalԱնջու
1982Աստվածային պատիժDharam KantaՌադհա Սինգհ
1982ԿենվորըNamkeenՋյոտհի
1982Նվիրված ծառանNamak HalaalՍավիտրիդևի
1983ԶարմանալիMahaanՋանակի
1983ԶանգակածաղիկներGhungrooՌանիմա
1983ԲեռնակիրըCoolieՍալմա
1983Ծարավ հայացքներPyaasi Aankhen-
1984ՋահMashaalՍուդհա Կումար
1984Օձային աստվածMaqsadՇարդա
1984ՍաննիSunnyԳայատրի
1986Աստծո կողմից փրկվածըAllah-RakhaՍալմա Անվար
1989ՉանդնիChandniմիսիս Կհաննա
1991Սիրո ակնթարթLamheԴայ Ջա
2002Հոգեկան մտերմությունOm Jai JagadishՍարասվատի Բատրա
2005ՋուրWaterԲհագավատի
2005Ես չեմ սպանել ԳանդիինMaine Gandhi Ko Nahin MaraԿհաննա
2006Քրքումի գույնըRang De Basantiմիսիս Ռատհոդ
2009Դելի-6Delhi-6Աննապուրնա Մեհրա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահիդա Ռեհման» հոդվածին։