Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան (հոկտեմբերի 1, 1976, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, գործարար, մաթեմատիկոս։ Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար (2020, նոյեմբերի 26-2024, փետրվարի 14)[1]։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ գտնվում է երկամսյա տնային կալանքի տակ[2]։

Վահան Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար
նոյեմբերի 26, 2020 - փետրվարի 14, 2024
ՆախորդողՏիգրան Խաչատրյան
 
Կրթություն՝Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝գործարար, մաթեմատիկոս
Ազգությունհայ
Ծննդյան օրհոկտեմբերի 1, 1975 (48 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան

Կենսագրություն

1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետում և ստացել մաթեմատիկոսի որակավորում։

1996-1997 թթ- «Արմինկո» ՍՊԸ՝ համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998 թթ- Հայաստանի կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998 թ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն՝ համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999 թթ.-՝ «Տրաստբանկ» ՓԲԸ՝ տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004 թթ.- «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»՝ առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006 թթ.- «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012 թթ.- «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020 թթ.- «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2019 թ.-ից Արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, 2020 թ.-ից՝ «Մանթաշով» բիզնես-ակումբի անդամ, 2020 թ.-ից՝ Տնօրենների հայկական ասոցիացիայի անդամ։ Զինապարտ է, շարքային։

Քաղաքական գործունեություն

2020 թ. նոյեմբերի 26-2024 թ. փետրվարի 14-ը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար[3]։

Ծանոթագրություններ