Վակուումի դիմադրություն

Վակուումի դիմադրություն, վակուումի ալիքային դիմադրություն, վակուումի իմպեդանս, ազատ տարածության իմպեդանս, ֆիզիկական հաստատուն, որը կապ է հաստատում վակուումով հաղորդվող էլեկտրամագնիսական ճառագայթման էլեկտրական և մագնիսական դաշտերի մեծությունների միջև։ Նշանակվում է Z0.

,

որտեղ էլեկտրական դաշտի լարվածությունն է, -ը՝ մագնիսական դաշտի լարվածությունը։ Վակուումի դիմադրությունն ունի ճշգրիտ իռացիոնալ արժեք, որը մոտավորապես հավասար է 376,73031... օհմ[1]։

Վակուումի իմպեդանսը (ավելի ճիշտ, հարթ ալիքի ալիքային դիմադրությունը վակուումում) հավասար է μ0 մագնիսական հաստատունի կամ վակուումի թափանցելիության և c0 վակուումում լույսի արագության արտադրյալին։ Քանի որ մագնիսական հաստատունի և լույսի արագության թվային արժեքները ըստ սահմանման ֆիքսված են համապատասխանաբար ամպերով և մետրով, ազատ տարածության իմպեդանսի ճշգրիտ արժեքը նույնպես ըստ սահմանման ֆիքսվում է համապատասխան SI հիմնական միավորներով։

Տերմինաբանություն

Դիէլեկտրական օպտիկական միջավայրում տարածվող հարթ ալիքի համար համանման մեծությունը կոչվում է միջավայրի սեփական իմպեդանս, նշանակվում է հունարեն η (էտա) տառով։ Այսպիսով Z0 երբեմն կոչվում է նաև վակուումի սեփական դիմադրություն[2] և նշանակվում է η0[3]։ Այն բազմաթիվ ուրիշ անվանումներ էլ ունի, որոնցից են՝

  • վակուումի (ազատ տարածության)[4] ալիքային իմպեդանս,[5]
  • վակուումի իմպեդանս[6],
  • վակուումի սեփական իմպեդանս,[7]
  • վակուումի բնութագրական իմպեդանս,[8]
  • վակուումի (ազատ տարածության) ալիքային դիմադրություն[9]։

Կապը այլ հաստատունների հետ

Վերը բերված սահմանումից և հարթ ալիքի համար Մաքսվելի հավասարումների լուծումից ստանում ենք՝

որտեղ

մագնիսական հաստատունն է,
-ն՝ էլեկտրական հաստատունը,
-ն՝ լույսի արագությունը վակուումում[10][11]։

-ի հակադարձ մեծությունը ( ) երբեմն կոչվում է վակուումի լրիվ հաղորդականություն (ադմիտանս) և նշանակվում ։

Ճշգրիտ արժեքը

1948 թվականից ՄՄՀ ամպեր միավորը սահմանվում է՝ μ0-ի թվային արժեքը ընտրելով ճիշտ 4π×10−7 Հն/մ։ Նույն ձևով, 1983 թվականից ՄՄՀ մետրը սահմանվում է՝ c0-ի արժեքի 299 792 458 մ/վ ընտրությամբ։ Հետևաբար,

(ճշգրիտ)

կամ

։

Այս թիվը կարող է փոխվել, եթե 2018 թ․ ՄՀ հիմնական միավորները վերասահմանվեն՝ կիլոգրամի, ամպերի, կելվինի և մոլի սահմանումն ընտրվի համապատասխանաբար ըստ Պլանկի հաստատունի, տարրական էլեկտրական լիցքի, Բոլցմանի հաստատունի և Ավոգադրոյի հաստատունի ճշգրիտ թվային արժեքների[12]։

120π-մոտարկում

1990-ական թվականներից առաջ -ի մոտավոր արժեքը համարվում էր ։ Սա համարժեք է լույսի արագությունը 3×108 մ/վ վերցնելուն։ 1989 թ․ Չենգը գրում է, որ Հերցյան դիպոլի անտենայի ճառագայթման դիմադրությունը[3]

[ոչ ճշգրիտ

Կիրառելով չափողականության վերլուծությունը, ավելի ճշգրիտ տեսքով այս բանաձևը գրվում է որպես

։

Ծանոթագրություններ