Վալտեր Ուլբրիխտ

գերմանացի քաղաքական գործիչ

Ուլբրիխ Վալտեր (գերմ.՝ Walter Ulbricht, հունիսի 30, 1893(1893-06-30)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - օգոստոսի 1, 1973(1973-08-01)[4][1][2][…], Groß Dölln, Տեմպլին, Արևելյան Գերմանիա), գերմանական և միջազգային բանվորական շարժման ԳԴՀ-ի կուսակցական և պետական գործիչ։

Վալտեր Ուլբրիխտ
Walter Ulbricht
հուլիսի 25, 1950 - մայիսի 3, 1971
 
Կուսակցություն՝Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն
Կրթություն՝Միջազգային լենինյան դպրոց
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ
Դավանանքաթեիզմ
Ծննդյան օրհունիսի 30, 1893(1893-06-30)[1][2][3][…]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]
Վախճանի օրօգոստոսի 1, 1973(1973-08-01)[4][1][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայրGroß Dölln, Տեմպլին, Արևելյան Գերմանիա
ԹաղվածՍոցիալիստների հուշահամալիր
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա
Ի ծնե անունգերմ.՝ Walter Ernst Paul Ulbricht
ԱմուսինLotte Ulbricht?
ԶավակներBeate Ulbricht?
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1908 թվականին մտել է սոցիալիստական երիտասարդության կազմակերպության, 1912 թվականին՝ Գերմանիայի խորհրդային դումա կուսակցության մեջ։

1923 թվականին առաջին անգամ ընտրվել է ԳԿԿ ԿԿ անդամ ապա՝ ԳԿԿ ԿԿ քարտուղար, 1935 թվականից՝ ԳԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ Թելմանի և Վ․ Պիկի հետ պայքարել է ԳԿԿ-ն մարքսլենինյան մասսայական պրոլետարական կուսակցություն դարձնելու համար։

1926-1928 թվականներին Ուլբրիխը ընտրվել է Սաքսոնիայի լանդտագի, 1928-1933 թվականներին՝ ԳԿԿ-ի կողմից Գերմանիայի ռայխստագի դեպուտատ։

1928 թվականից կոմինտերնի ԳԿ անդամության թեկնածու էր, 1928-1929 թվականներին և 1938-1943 թվականներին՝ ԳԿԿ ներկայացուցիչ Կոմինտերնի ԳԿ-ում։ Գերմանիայում ֆաշիստական դիկտատուրա հաստատվելուց հետո Ուլբրիխը անցել է ընդհատակ։ 1933 թվականին, ձերբակալումից խուսափելով, մեկնել է Գերմանիայից։

ԳԴՀ ղեկավարություն

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) տարիներին բացատրական աշխատանք է տարել ԽՍՀՄ-ում գտնվող գերմանիայի ռազմագերիների շրշանում։ Մասնակցել է «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտեի ստեղծմանը։ Ֆաշիզմի շախշախումից հետո վերադարձել է հայրենիք, եղել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ, 1946) հիմնադիրներից։

1946-1949 թվականներին՝ ԳԽՄԿ նախագահի տեղակալ, 1949 թվականից՝ ԳԽՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1950-1953 թվականներին՝ գլխավոր քարտուղար, 1953-1971 թվականներին՝ առաջին քարտուղար, 1971 թվականից՝ ԳԽՄԿ նախագահ։

1949-1955 թվականներին Ուլբրիխը ԳԴՀ պրեմիեր մինիստրի տեղակալն էր, 1955-1960 թվականներին՝ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալը, 1960-1971 թվականներին՝ պաշտպանության ազգակին խորհրդի, 1960 թվականից՝ պետական խորհրդի նախագահը։ Ուլբիխին շնորհվել է աշխատանքի հերոսի կոչում (1953, 1958, 1963)։

Պարգևներ

Պարգևատրվել է Կ․ Մարքսի՝ 3 և ԳԴՀ այլ շքանշաններով։ Նրան շնորհվել է խորհրդային միության հերոսի կոչում (1963), պարգևատրվել է հոկտեմբերյան հեղափոխության (1968) և խորհրդային այլ շքանշաններով։

Պատկերներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Ուլբրիխտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։