1965 թվականին ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1941-1944 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, կռվել Վոլխովյան, Հյուսիս Արևմտյան, Մերձբալթյան ռազմաճակատներում։ 1944-1953 թվականներին աշխատել է էստոնական ԽՍՀ խճուղային ճանապարհների վարչությունում, 1954-1961 թվականներին՝ ԷԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1961 թվականի հոկտեմբերից՝ նախագահ։ ԽՄԿԿ XXII-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու։ ԽՄԿԿ V-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 477)։