1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կորեական բաժանմունքը և 1983 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Դիվանագիտական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
1970-1974, 1977-1981 և 1983-1987 թվականներին Հյուսիսային Կորեայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
1992-1994 թվականներին Հյուսիսային Կորեայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
1994 թվականից մինչև 1996 թվականը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
1996 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2001 թվականի հուլիսի 9-ը եղել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
2001 թվականիցմ մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը
Տարբեր տարիների Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում, Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում կատարել է մանկավարժական և գիտական աշխատանք։ 2002 թվականին դարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի արևելագիտության ամբիոնի պրոֆեսոր, Շանհայի համագործակցության ընկերության և Արևելյան Ասիայի հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտական աշխատող է։