Վալերիա Բարսովա

ռուս սոպրանո

Վալերիա Վլադիմիրովնա Բարսովա (իսկական ազգանունը՝ Վլադիմիրովա, հունիսի 1 (13), 1892[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 13, 1967(1967-12-13)[2][3][4], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային երգչուհի (քնարա–կոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937 թվական

Վալերիա Բարսովա
Բնօրինակ անունռուս.՝ Валерия Владимировна Барсова
Նաև հայտնի է որպեսБарсова
Ծնվել էհունիսի 1 (13), 1892[1]
Աստրախան, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 1967(1967-12-13)[2][3][4] (75 տարեկան)
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանCentral Assumption Cemetery (Sochi)
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, դերասանուհի և երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն

1920–1948 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Մեծ թատրոնում։ Լավագույն դերերգերից են՝ Լյուդմիլա, Անտոնիդա (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»,«Իվան Սուսանին»), Ռոզինա (Ռոսինիի «Աևիլյան սափրիչ»)։ Կատարել է մոտ 600 կամերային ստեղծագործություն։ Ելույթներ է ունեցել Հայաստանում, հանդես եկել նաև հայկական ժողովրդական երգերի կատարումով։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941 թվականին

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 338