Վագներ Լավ

ֆուտբոլիստ

Վագներ Լավ (պորտ.՝ Vágner Love, իսկական անուն՝ Վագներ Սիլվա դի Սոուզա, պորտ.՝ Vágner Silva de Souza, հունիսի 11, 1984(1984-06-11)[2][3][4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, թուրքական «Ալանյասպոր» ֆուտբոլային ակումբի հարձակվող[5]։

Վագներ Լավ
Անձնական տվյալներ
ԱզգությունըԲրազիլիա Բրազիլիա
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 11, 1984(1984-06-11)[2][3][4] (40 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ172 սմ[1]
Քաշ72 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԹուրքիա Ալանյասպոր
Համար99
Պատանեկան կարիերա
Բրազիլիա Բանգու
Բրազիլիա Կամպու-Գրանդի
1997-2000Բրազիլիա Վասկո դա Գամա
2000Բրազիլիա Սան Պաուլո
2000-2002Բրազիլիա Պալմեյրաս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2002-2004Բրազիլիա Պալմեյրաս42 (27)
2004-2012Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)158 (79)
2009-2010 Բրազիլիա Պալմեյրաս12 (5)
2010 Բրազիլիա Ֆլամենգո5 (4)
2012-2013Բրազիլիա Ֆլամենգո36 (13)
2013Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)11 (6)
2013-2015Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանդուն Լունեն31 (19)
2015-2016Բրազիլիա Կորինտինաս31 (14)
2016Ֆրանսիա Մոնակո12 (4)
2016-մ.հ.Թուրքիա Ալանյասպոր28 (23)
Ազգային հավաքական
2003Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20)5 (4)
2004-2007Բրազիլիա Բրազիլիա20 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի մարտի 11-ի:

Ակումբային կարիերա

Մանկություն և պատանեկություն

Ութ տարեկան հասակում Վագները ընդունվում է ֆուտբոլային դպրոց, որտեղ սովորում է երկու տարի։ 1997 թվականին նա ընդգրկվում է «Վասկո դա Գամա» ֆուտբոլային դպրոցի կազմ։ Տասնվեց տարեկան հասակում Վագները կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը «Պալմեյրաս» ակումբի հետ։ Թիմի կազմում Վագների խաղը հենց իր խոսքերով ստացվում է՝ «շատ վատ»[6]։ 2002 թվականին բրազիլացին դառնում է Սան Պաուլո նահանգի երիտասարդական ֆուտբոլային առաջնության լավագույն ռմբարկուն՝ հեղինակելով 32 գոլ։ Այս հաջողությունից հետո նա նշում է իր նորամուտը արդեն ակումբի հիմնական կազմում, որտեղ 2003 թվականի մրցաշրջանում դառնում է 19 գոլի հեղինակ և ճանաչվում է Սերիա B-ի լավագույն ռմբարկուն[7], ինչը ունենում է իր նշանակությունը «Պալմեյրասի» Բրազիլիայի բարձրագույն առաջնություն տեղափոխվելու հարցում։ Այդ նույն թվականին Վագները հրավեր է ստանում Բրազիլիայի պատանեկան հավաքականից, որի կազմում նա նշում է իր նորամուտը Սանտո Դոմինգոյում ընթացող Պանամերիկյան խաղերի ֆուտբոլային մրցաշարում[7]։ Հենց այդ մրցաշարի շրջանակներում է Վագները ստանում իր «Լավ» մականունը, որը կապված էր Վագների ընկերուհու մասնակցությամբ սկանդալային պատմության հետ[8]։ «Պալմեյրասի» կազմում Վագները անցկացնում է իր վերջին խաղը 2008 թվականի հունիսի 28-ին կայացած «Սան Պաուլոյի» դեմ խաղում, որում նա դառնում է երկու գոլի հեղինակ[7]:

ԲԿՄԱ

Վագները ԲԿՄԱ-ի կազմում

2004 թվականին Վագներ Լավը դառնում է մոսկովյան ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը։ Գործարքի արժեքը կազմում է 6,2 մլն եվրո[9]։ Բանակային ակումբը բրազիլացուն ընդգրկում է թիմի հիմնական կազմում արգենտինացի Ֆերնադո Կավենագիի փոխարեն, ում աշխատավարձը համեմատած թիմի մյուս ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ 2,5 անգամ բարձր էր[10]։ ԲԿՄԱ-ի կազմում Վագների նորամուտային խաղն է դառնում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած ադրբեջանական «Նեֆտչիի» դեմ խաղը, որը կայանում է օգոստոսի 4-ին. այդ խաղում Վագները խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 46-րդ րոպեին և գոլի հեղինակ է դառնում 72-րդ րոպեին[11]։ Օգոստոսի 14-ին Վագները իր նորամուտն է նշում արդեն Ռուսաստանի առաջնությունում. նրա առաջին խաղն է դառնում «Շիննիկի» դեմ կայացած խաղը, որին նա մասնակցում է թիմի մեկնարկային կազմի հետ։ Հինգ ամիս անց Վագները առաջարկ է ստանում «Կորինտիանսից», սակայն նրանց միջև համաձայնություն չի կնքվում[12][13]։

«Բանակայինների» կազմում Լավը դառնում է ՈւԵՖԱ Գավաթի (2005) դափնեկիր և երեք անգամ Ռուսաստանի չեմպիոն (2005, 2006, 2013)։ 2007 թվականին Վագները Ժոյի հետ միասին դառնում է ԲԿՄԱ-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

2008 թվականի հուլիսի 12-ին երկու մոսկովյան ակումբների՝ «Սպարտակի» և ԲԿՄԱ-ի միջև ընթացող խաղում Վագները հետ-տրիկի հեղինակ է դառնում, իսկ հանդիպումը ավարտվում է 1-5 հաշվով։ 2009 թվականի հուլիսի 26-ին վերընշյալ երկու ակումբների մեկ ուրիշ հանդիպման ժամանակ, որում արդեն 2-1 հաշվով հաղթանակ է տանում «Սպարտակը». Վագները խաղի 90-րդ րոպեին Վելլիտոնի դեմ պայքարում վերջին հույսի խախտում կատարելու հետևանքով կարմիր քարտի է ստանում և լքում խաղադաշտը։

2008 թվականի նոյեմբերի 10-ին Լավը «Մոսկվա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, իր պրոֆեսիոնալ կարիերայի շրջանակներում առաջին անգամ «պոկերի» (չորս գոլ) հեղինակ է դառնում[14]։ Հաջորդ տուրում բրազիլացին հետ-տրիկի հեղինակ է դառնում ժամանակից շուտ չեմպիոնությունը ապահոված «Ռուբինի» դեմ խաղում, որի շնորհիվ «բանակայինները» դառնում են առաջնության արծաթե մեդալակիր։ Արդյունքում, ըստ 2008 թվականի մրցաշրջանի Վագները առաջնությունում 20 գոլ է հեղինակում այն դեպքում, երբ ցուցակում իրենց տեղը զբաղեցրած մյուս ֆուտբոլիստներին հաջողվել էր հեղինակել առավելագույնը 10 գնդակ։

Վագներ Լավը ՈՒԵՖԱ Գավաթի 2008-09 մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվում՝ հեղինակած 11 գոլերով։ Այդ արդյունքով նա գերազանցում է «նախկին-բանակային» Իվիցա Օլիչին (9 գոլ) և Ֆաբիո Կվալյարելային (8 գոլ)։

«Պալմեյրաս»

2009 թվականի օգոստոսի 28-ին հարձակվողը ցանկանալով հավաքականի կազմում հանդես գալ՝ որոշում է «գտնվել» նրան ավելի մոտ[15][16][17]. Վագները վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է բրազիլական «Պալմեյրասի» կազմը[18]։ Մինչև տեղափոխությունը նա ԲԿՄԱ-ի հետ կնքել էր երկուսուկես տարի ժամկետով պայմանագիր[19][20][21]։

«Ֆլամենգո»

2010 թվականի հունվարի 15-ին Վագները, վարձավճարային պայմանագիր կնքելով, համալրում է մեկ այլ բրազիլական ակումբի՝ «Ֆլամենգոյի» կազմը[22][23]։ Նույն օրը ֆուտբոլիստը ակումբային բազայում ներկայացվում է երկրպագուներին և ստանում է 9 համարի մարզաշապիկը[24]։ Հունվարի 24-ին Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության շրջանակներում, ակումբի կազմում անցկացրած իր առաջին խաղում Վագները դառնում է երկու գոլի հեղինակ և իր թիմին հաղթանակ է պարգևում «Բանգուի» դեմ կայացած խաղում (2-1)[25][26][27]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Վագները խնդրում է մոսկովյան ակումբի տնօրինությանը երկարաձգել համաձայնությունը ևս մեկ տարով, սակայն նրա առաջարկը մերժվում է[28]։

Վերադարձ ԲԿՄԱ

2010 թվականի հուլիսի վերջին Վագները վերադառնում է ԲԿՄԱ, որտեղ հենց առաջին՝ մոսկովյան «Սպարտակի» դեմ կայացած խաղում դառնում է գոլի հեղինակ, որը դառնում է հաղթական (2-1)։ 2010 թվականի օգոստոսի 15-ին «Անժիի» դեմ խաղում նա կրկին աչքի է ընկնում գոլ հեղինակելով[29]։ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Վագները Եվրոպայի Լիգայի առաջին տուրի շրջանակներում կայացած «Լոզանայի» դեմ խաղում դառնում է դուբլի հեղինակ, իսկ ԲԿՄԱ-ն տանում է 3-0 հաշվով հաղթանակ[30]։ Հարձակվողը մրցաշրջանի ընթացքում կիսվել էր այն մասին, որ ցանկություն ունի կրկնել ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության 2008-2009 մրցաշրջանի իր արդյունքը, որը լավագույն ռմբարկու ճանաչվելն էր. նա հասնում է իր նպատակին[31][32]։

Սեպտեմբերի 26-ին առաջնության 22-րդ տուրում կայացած «Տոմի» դեմ արտագնա խաղում, բրազիլացին հանդիպման 41-րդ վայրկյանին գոլ է հեղինակում, որը դառնում է ԲԿՄԱ-ի կազմում նրա 100-րդ գոլը[33][34]։ Վագները դառնում է առաջին արտասահմանցին, ով հայտնվում է Գրիգորի Ֆեդոտովի կողմից կազմված խորհրդանշական թիմում[35][36]։

2011-2012 թվականների մրցաշրջանը Վագները մեկնարկում է ԲԿՄԱ-ի կազմում, սակայն ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում, ըստ որի ֆուտբոլիստը ամռանը համալրելու է որևէ բրազիլական թիմի կազմ։ 2011 թվականի ամռանը Վագների ծառայություններով սկսում է հետաքրքրվել պորտուգալական «Պորտուն», սակայն նրանց առաջարկը չի գոհացնում ԲԿՄԱ-ի տնօրինությանը[37]։ Հոկտեմբերի 29-ին Լավը «Սպարտակ-Նալչիկի» դեմ կայացած խաղում հեռացվում է խաղադաշտից, քանի որ «բաց» ոտքով հարվածում է մրցակից թիմի ֆուտբոլիստ Ջուդովիչին, ինչից հետո վերջինս վնասվածք է ստանում[38][39]։ Ինչպես ավելի ուշ անկեղծանում է բրազիլացին՝ նման բան նրա հետ առաջին անգամ էր պատահել և ինքը շատ է ափսոսում տեղի ունեցածի համար։ Առաջնության հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում Վագներին որակազրկել երեք խաղով։ Ավելի ուշ հանձնաժողովը չեղարկում է իր որոշումը և Վագները մասնակցություն ունենալով «Անժիի» դեմ կայացած խաղում՝ գոլի հեղինակ է դառնում, սակայն ԲԿՄԱ-ն կրում է 1-2 հաշվով պարտություն[40]։

Կրկին «Ֆլամենգո»

2012 թվականի հունվարի 25-ին պաշտոնապես հայտարարվում է, որ Վագները համալրելու է «Ֆլամենգոյի» կազմը։ Բրազիլական ակումբի նախագահ Պատրիսիա Ամորինը նշում է, որ Վագները ուներ ցանկություն իրենց թիմում խաղալու և նա հենց այն ֆուտբոլիստն է, որի կարիքը ունի ակումբը[41]։ Պաշտոնական պրես-կոնֆերանսի ժամանակ Վագները չի զսպում իր արցունքները[42]։

2012 թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին լուր է տարածվում այն մասին, որ Վագներ Լավը հնարավոր է, որ կվերադառնա Ռուսաստան՝ «Ֆալմենգոյի» հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով։ Անձամբ Վագները խոսելով այդ մասին ասում է, որ ցանկանում է վերադառնալ ԲԿՄԱ։

Երկրորդ վերադարձը ԲԿՄԱ

2013 թվականի հունվարի 12-ին «Ֆլամենգոն» հայտարարում է Վագների ԲԿՄԱ տեղափոխության մասին[43]։ Հունվարի 16-ին բրազիլացին պաշտոնապես համալրում է «բանակայինների» կազմը և ակումբի հետ կնքում է երեք ու կես տարի ժամկետ ունեցող պայմանագիր[44]։

Ռուսաստանի առաջնության առաջին երկու տուրերում Վագները մեկական գոլային փոխանցման հեղինակ է դառնում։ Ապրիլի 1-ին կայացած «Ալանիայի» դեմ խաղում Վագները դուբլի հեղինակ է դառնում։ Այդ գոլերը վերադարձից հետո նրա առաջին գոլերն էին։ Ապրիլի 6-ին, «Վոլգայի» դեմ խաղի երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Վագները վաստակում է այդ խաղում իր երկրորդ դեղին քարտը և հեռացվում է խաղադաշտից։

«Շանդուն Լունեն»

2013 թվականի հուլիսի 24-ին Վագները դառնում է «Շանդուն Լունենի» ֆուտբոլիստը[45], իսկ տրանսֆերը գնահատվում է 12 մլն եվրո[46][47]։ Իր նորամուտային խաղում բրազիլացին երկու գոլ է հեղինակում «Շանխայ Շենխուա» դարպասը[48]։ Չինական ակումբի կազմում Վագները 2013 թվականին դառնում է Չինաստանի սուպերլիգայի արծաթե մրցանակակիր, իսկ 2014 թվականին Չինաստանի գավաթի դափնեկիր[49]։ 2015 թվականի փետրվարի 1-ին Վագները պայմանագրի ժամկետից շուտ խզում է իր կապերը թիմի հետ[47][50][51]։

«Կորինտիանս»

Չինական ակումբից հեռանալուց հետո Վագների ծառայություններով սկսում է հետաքրքրվել մոսկովյան «Լոկոմոտիվը»[52] և կրկին ԲԿՄԱ-ն[53]։ Վերջինս որոշ ժամանակ անց այլևս ցանկություն չի հայտնում ֆուտբոլիստին գնելու հարցում[54]։ Անսպասելիորեն 2015 թվականի փետրվարին Վագները պայմանագիր է կնքում «Կորինտիանսի» հետ՝ մինչև 2016 թվականի հուլիսը պայմանագրի ժամկետով[55]։ Հիմնական պատճառը, ըստ որի Վագները որոշեց վերադառնալ Բրազիլիա՝ ընտանիքն էր[56]։ Նոր ակումբի կազմում նա հեղինակում է իր առաջին գոլը 2015 թվականի մարտի 29-ին կայացած «Բրագանտինոյի» դեմ խաղում[57]։ 2015 թվականի նոյեմբերի 20-ին Լավը «Կորինտիանսի» կազմում դառնում է Բրազիլիայի չեմպիոն[58][59]։

«Մոնակո»

2016 թվականի հունվարի 13-ին հայտարարվում է այն մասին, որ Վագները համալրելու է ֆրանսիական «Մոնակոյի» կազմը։ Պայմանագրի ժամկետը կնքված էր մինչև 2017 թվականի ամառը, իսկ տրանսֆերի արժեքը կազմում է մեկ միլիոն եվրոից պակաս[60][61]։ Նոր թիմի կազմում Լավը հեղինակում է իր առաջին գոլը փետրվարի 14-ին ընդդեմ՝ «Սենտ Էտիենի»[62][63]։

«Ալանյասպոր»

2016 թվականի օգոստոսի 30-ին Վագները տեղափոխվում է «Ալանյասպոր»[64][65]։ Կնքվում է երկու տարի ժամկետով պայմանագիր։ Ներկա պահին ֆուտբոլիստը ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման և դարձել է 20 գոլի հեղինակ[66][67]։

Կարիերան Բրազիլիայի հավաքականի կազմում

Վագները հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական 2004 թվականին՝ Պերուում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով։ Այդ մրցությունում հավաքականը հաղթանակ է տանում, սակայն Վագները ոչ մի խաղի մասնակցություն չի ունենում։ Երբ որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվում Կառլոս Դունգան՝ Վագները և ԲԿՄԱ-ում նրա խաղընկերներ Դանիել Կառվալյուն և Դուդու Սեարենսեն հրավիրվում են հավաքական։ Հավաքականի կազմում անցկացրած իր չորրորդ՝ Ուելսի հավաքականի դեմ ընկերական խաղում Վագները հեղինակում է իր առաջին գոլը։ Դրանից հետո Վագները հրավիրվում է հավաքական 2007 թվականի մրցաշրջանի ժամանակ. այդ մրցաշրջանը նա շատ հաջող էր սկսել ԲԿՄԱ-ի կազմում և հրավիրվելով հավաքական նա բաց չթողնելով որևէ խաղ մասնակցում է 2007 թվական Ամերիկայի գավաթի խաղարկությանը, սակայն նրան հաջողվում է ընդամենը մեկ գոլի հեղինակ դառնալ այդ շրջանում։ 2007 թվականի հուլիսի 15-ին Վագները մասնակցում է վերընշյալ գավաթի խաղարկության եզրափակչին, որի ժամանակ դառնում է գոլային փոխանցման հեղինակ, իսկ հավաքականը 3-0 հաշվով հաղթանակ է տանում ընդդեմ՝ Արգենտինայի ազգային հավաքականի։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Պալմեյրաս»

  • Սերիա B-ի չեմպիոն։ 2003
  • Ընդհանուր. 1 տիտղոս

ԲԿՄԱ

  • Ռուսաստանի չեմպիոն (3)։ 2005, 2006, 2012-2013
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր (6)։ 2004-05, 2005-06, 2007-08, 2008-09, 2010-11, 2012-13
  • Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր (4)։ 2006, 2007, 2009, 2013
  • ՈՒԵՖԱ Գավաթի դափնեկիր։ 2004-05
  • Ընդհանուր. 14 տիտղոս

«Շանդուն Լունեն»

  • Չինաստանի գավաթի դափնեկիր։ 2014
  • Ընդհանուր. 1 տիտղոս

«Կորինտիանս»

  • Բրազիլիայի չեմպիոն։ 2015
  • Ընդհանուր. 1 տիտղոս

Միջազգային

Բրազիլիայի հավաքական

  • Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր։ 2003
  • Ամերիկայի գավաթի դափնեկիր (2)։ 2004, 2007
  • Ընդհանուր. 2 տիտղոս

Անհատական

  • Պանամերիկյան խաղերի լավագույն ռմբարկու։ 2003 (4 գոլ)
  • Սերիա B-ի (Բրազիլիա) մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ 2003 (19 գոլ)
  • Սան Պաուլո նահանգի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ 2004 (12 գոլ)
  • Ռուսաստանի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ 2008 (20 գոլ)
  • ՈւԵՖԱ Գավաթի 2008-09 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ (11 գոլ)
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ 2010 (15 գոլ)
  • Թուրքիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ 2016-17 (23 գոլ)
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ (5)։ № 1 (2007, 2008, 2010); № 2 (2005); № 3 (2006), № 2 (2012-2013)[68]
  • «Սպորտ Էքսպրես» ամսագրի վարկածով Ռուսաստանի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2008[69][70]

Ընտանեկան դրություն

Վագները առաջին կինն է եղել Մարտինիան. նրանք ունեն երկու երեխա՝ Էնցոն և Լովինոն։ 2013 թվականի դեկտեմբերին Վագները ամուսնանում է Լուսիլենի հետ, ում հետ նշանված էր 2011 թվականից[71]։

Վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Պալմեյրաս2002200020
20032919002919
200411800118
Ընդհանուր4227004227
ԲԿՄԱ200412900942113
200521770157004314
20062397472103815
200723131033112817
2008262011683329
2009133314310217
Ընդհանուր1186119644273118495
Պալմեյրաս (վարձավճար)200912500125
Ընդհանուր125000000125
Ֆլամենգո (վարձավճար)2010541411511042923
Ընդհանուր541415104002923
ԲԿՄԱ20101590052002011
2011-122595161103711
Ընդհանուր401851113105722
Ֆլամենգո2012361310272525119
Ընդհանուր361310752005119
ԲԿՄԱ2012-1395310000126
2013-142100001031
Ընդհանուր116310010157
Շանդուն Լունեն20131060000106
2014211374553322
Ընդհանուր311974554328
Կորինտիանս201530141632330004916
Ընդհանուր301416230004916
Ընդհանուրը կարիերայում32516774*36*774151482242

Միջազգային

Ըստ 2009 թվականի ապրիլի 1-ի[72][73][74]

Ազգային հավաքականԱկումբՄրցաշրջանԽաղԳոլ
ԲրազիլիաՊալմեյրաս200410
ԲԿՄԱ
200631
2007163
Ընդհանուր204

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագներ Լավ» հոդվածին։