Սև արծիվ (խորհրդանշան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև արծիվ (այլ կիրառումներ)

Սև արծիվ (բասկ.՝ Arrano Beltza), հին բասկյան և նավառայան խորհրդանշան, որը պատկերվում է դեղին ֆոնի վրա։ Այժմ դեղին ֆոնին սև արծիվի խորհրդանշանը օգտագործում են բասկ ազգայնականները որպես Բասկերի Երկրի՝ Euskal Herria-ի խորհրդանշան։

Պատմություն

Ի սկզբանե Սև արծիվը Նավառայի թագավոր Սանչո Է-ի կնիքն էր[1], սակայն հետագայում այն սկսեցին վերագրել Նավառայի Սանչո Գ թագավորին, ով իր իշխանությունը տարածեց Արագոնում և Կաստիլիայում, ընդգրկելով բասկյան մշակույթի և լեզվի տարածման բոլոր հողերը։ Բասկ ազգայնականների կարծիքով, Սանչո Գ-ի թագավորումը իրենից բոլոր բասկախոս հողերի միավորման նախադեպ է։ Իսպանացիների կարծիքով, Սանչո Գ-ի իշխումը միասնական Իսպանիայի ստեղծման առաջին փորձերից մեկն է[2]։

Օգտագործումը բասկ ազգայնականների կողմից

Սև արծիվը հիմնականում օգտագործվում աբերցալեների (en)՝ հայրենասերների (հիմնականում՝ ձախ ազգայնականների) կողմից, որոնք այն համարում են Բասկոնիայի հնագույն խորհրդանիշ, սակայն երբեմն Սև արծիվը օգտագործում են ինչպես ձախ, այդպես էլ աջ ազգայնականները[3]։

Սև արծիվը զանգվածային մշակույթում

«Arrano Beltza» (Սև արծիվ) է կոչվում է Միքել Լաբոայի երգերից մեկը։ Հետագայում այն վերաերգվել է Negu Gorriak ռոք-խմբի կողմից։

Տես նաև

Ծանոթագրություններ