Սևաթիկունք քարաթռչնակ
թռչունների տեսակ
Սևաթիկունք քարաթռչնակ, (լատին․՝ Oenanthe pleschanka), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։
Սևաթիկունք քարաթռչնակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
| ||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Oenanthe pleschanka | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-27,5 սմ։ Արուի գագաթը, ծոծրակը, մարմինը ներքևից սպիտակ են, մեջքը սև է, կոկորդի սևը միաձուլվում է թևի սև հատվածին։ Էգի կուրծքը, մարմինը վերևից մուգ մոխրագույն-դարչնագույն են, հոնքը՝ բաց գույնի։ Հետբնադրման շրջանում արուն ու էգն ավելի խամրած են։ Արուի գագաթը և ծոծրակը դարչնավուն են։
Կենսակերպ
Զոհին հետևում է՝ թփուտներին կամ քարերին նստած։ Բնակվում է քարքարոտ կիսաանապատներում։ Սնվում է միջատներով։
ՀՀ տարածքում գրանցվել է 3 կետում՝ 1927 և 1946 թվականներին։ Կարիք ունի տարածման շրջանների ճշգրտման և կենսակերպի ուսումնասիրման։
- Սևաթիկունք քարաթռչնակ (էգ)
- Սևաթիկունք քարաթռչնակ, 1853 թվականի պատկեր
- Սևաթիկունք քարաթռչնակ (արու)
- Oenanthe pleschanka
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևաթիկունք քարաթռչնակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևաթիկունք քարաթռչնակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա