Սրխու Սուրբ Նշան վանք

(Վերահղված է Սրկուվանքից)

Սրխու Սուրբ Նշան վանք (նաև` Սուրբ Մարինոսի վանք), հայկական առաքելական վանական համալիր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Կալպալասան գյուղի մոտ[1]։ Եղել է Վասպուրականի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն։ Այստեղ 16-րդ դարի բազմաթիվ ձեռագրեր են գրվել։

Սրխու Սուրբ Նշան վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԳյուրփընար
ԴավանանքՀայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ներկա վիճակԱվերված
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Սրխու Սուրբ Նշան վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների` վանքը գոյություն է ունեցել առնվազն զարգացած միջնադարից։ Այն եղել է Ախթամարի իրավասության ներքո գտնվող վանական համալիրներից մեկն էր[1]։

Վանքի առավել ծաղկման ժամանակաշրջանը եղել է 16-րդ դարը, ինչի մասին են վկայում այնտեղ 1570, 1592, 1593, 1596 թվականներին ստեղծված ձեռագրերն ու տվյալ ժամանակաշրջանով թվագրվող մեծ թվով գերեղմանաքարերը։

Ըստ Առաքել Դավրիժեցու տեղեկության՝ վանքն ավերվել է 1648 թվականի մեծ երկրաշարժից[2]։ Հիմնովին նորոգվել է 18-րդ դարի սկզբին։ Վանքի սուրբ Մարինոս եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ (արևմտյան) որմնամույթերով։ Կառուցված է կոպիտ մշակված բազալտի քարերից։ Պարսպապատ համալիրի արևմտյան և հարավային կողմերում վանքի բնակելի և տնտեսական շինություններն են։

Գրականություն

  • Thierry H․, Monasteres armeniens du Vaspurakan, «Revue des études arméniennes», t․ VIII, P․, 1971․

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։