Սրբասուրբ կույս Մարիամի վերափոխման բազիլիկ տաճար

Սրբասուրբ կույս Մարիամի վերափոխման բազիլիկ տաճար[1] (բելառուս․՝ катэдральны Унебаўзяцця Найсвяцейшай Панны Марыі). անվանվում է նաև Պինսկի տաճար, Բելառուսի Պինսկ քաղաքում 18-րդ դարում բարոկկո ոճով կառուցված կաթոլիկ տաճար[2][3]


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Տաճարն ու նրա հարևանությամբ գտնվող ֆրանցիսկյան վանքը, որը նույնպես ճարտարապետական բարոկկո ոճի նմուշ է, կառուցվել են 1712-ից 1730 թվականների միջակայքում, ճիշտ այն վայրում, որտեղ դեռևս 1396 թվականին Պինսկի իշխան Սիգիզմունդ Կեստուտաիտիսի պատվերով բարձրացվել էր փայտաշեն մի եկեղեցի։ 1852 թվականին վանքը փակվել է, մինչդեռ եկեղեցին դարձել է թեմական առաջնորդանիստ, իսկ 1925 թվականից էլ՝ Պինսկի թեմի կաթոլիկ տաճար։

Պաշտամունքային այս կառույցը եռանավ է, ունի բարձր առաստաղ։ Ճակտոնը շքեղորեն զարդաքանդակվել է դեռևս 1766 թվականին և անխաթար պահպանվել է։ Կից կառուցվել են մատուռներ, աշտարակներ՝ դարձյալ բարոկկո ոճի գմբեթներով։ Տաճարի ներսը նույնպես ճոխ զարդարանք ունի, կան արվեստի մեծարժեք գործեր։

Գրականություն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ