Ստևան Տոդորովիչ
Ստևան "Ստևա" Տոդորովիչ (սերբ.՝ Стеван-Стева Тодоровић․ ապրիլի 13 (25), 1832 կամ 1832[1][2][3][…], Նովի Սադ, Ավստրիական կայսրություն - մայիսի 22, 1925, մայիսի 22, 1926[3] կամ 1925[4], Բելգրադ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն), սերբ նկարիչ, Հարավսլավիայում ժամանակակից սուսերամարտի և «Սոկոլ» շարժման հիմնադիր[5][6]։
Ստևան Տոդորովիչ սերբ.՝ Стеван Тодоровић | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13 (25), 1832 կամ 1832[1][2][3][…] |
Ծննդավայր | Նովի Սադ, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 22, 1925, մայիսի 22, 1926[3] կամ 1925[4] |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և Հարավսլավիա |
Մասնագիտություն | նկարիչ և երաժիշտ |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ամուսին | Poleksija Todorović? |
Steva Todorović Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է Նովի Սադում, մահացել Բելգրադում[7]։ Սերբ-թուրքական պատերազմների ժամանակ (1876–1878) եղել է տեղական և արտասահմանյան մի շարք թերթերի թղթակիցը, միաժամանակ մարտանկարներ է արել և համբավվել որպես մարտանկարչության հիմնադիր Սերբիայում։ Հետագայում՝ բալկանյան պատերազմների և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մարտանկարչությունն այլևս անձնական գործ չէր, այլ պետական ու ռազմական առաջադրանք։
Տոդորովիչը մոտ էր Օբրենովիչների արքայատոհմի ներկայացուցիներին և ստեղծել է թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամների դիմանկարները, ներառյալ Նատալյա Սերբացու դիմանկարը, ինչի շնորհիվ վերջինս ճանաչվել է «սերբական Մոնա Լիզա»[8]։
Տոդորովիչի աշխատանքները ներկայացվել են համաշխարհային արվեստի 1911 թվականի ցուցահանդեսում՝ որպես Սերբիայի Թագավորության տաղավարի ցուցանմուշներ[9]։
Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա հիմնականում արարել է ռոմանտիկ ոճի գործեր[10], երբեմն հարել է ակադեմիզմին[7], սակայն լավագույն աշխատանքները ռոմանտիկ ոգով են տոգորված[7]։ Տոդորովիչի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կան հիանալի դիմանկարներ, պատմական ու կրոնական թեմաներով նկարներ, բնանկարներ, բազմաթիվ գծանկարներ[7]։ Այդ ստեղծագործություններից շատերն առնչվում են հայրենի Սերբիային ու Բելգրադին, որոնց մշակութային ու հասարակական կյանքին նա եռանդուն կերպով մասնակցել է[7]։ Բելգրադում բացել է գեղարվեստի իր առաջին դպրոցը, որտեղ մանուկները սովորել են նկարել, երգել, սուսերամարտել, մարզել իրենց մարմինն ու հոգին «Սոկոլ» շարժման սկզբունքների համաձայն[7], շարժում, որի կարգախոսն էր «Առողջ մարմնում առողջ հոգի»։
Ստևան Տոդորովիչի բազմաթիվ աշխատանքներ են տեղ գտել Միլան Յովանովիչ Ստոյիմիրովիչի անձնական հավաքածուում, որի զգալի մասը կտակվել է Սմեդերևոյի թանգարանին[11]։
Պատկերասրահ
- Հայդուկ Վելկոյի մահը, 1850
- Միլան Միլիչևիչի դիմանկարը, 1866
- Նիսիֆոր Դուչիչի դիմանկարը, 1874
- Արքա Միլան Օբրենովիչ IV, 1883
- Reina Natalija de Serbia/Թագուհի Նատալյա Սերբացի, 1883
- Polekonia Tolorovitschka/Պոլեկոնիա Տոլորովիչկա, 1889
- Sabor u Prizrenu/, 1899
- Postriženje Svetog Save/Սուրբ Սավայի հերատումը, 1907 Աշխարհաժողով՝ Կոսովոյի դաշտի ճակատամարտից առաջ
- Կոմպոզիտոր Կոռնելիե Ստանկովիչի դիմանկարը, 1920
- Միխայլո Օբրենովիչի դիմանկարը
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Veljko Petrović; Zora Simić Milovanović (1950). Steva Todorović: 1832-1925 : izdanje Umetničkog muzeja, Beograd i Matice srpska, Novi Sad, 1950. Umetnički muzej.
Արտաքին հղումներ
- Galerija Matice srpske. «EПОХА РОМАНТИЗМА». Galerija Matice srpske.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստևան Տոդորովիչ» հոդվածին։ |