Ստանիսլավ Ահմեդով (ռուս.՝ Станисла́в Анва́рович Ахме́дов, ապրիլի 1, 1952(1952-04-01)), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2008 թվականի հոկտեմբերի 29)[1]։
1976 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
1991-1995 թվականներին՝ Զաիրում ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
1995-1998 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի վարչության պետ։
1998 թվականի հուլիսի 28-ից մինչև 2002 թվականի սեպտեմբերի 17-ը Ռուանդայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
2002-2006 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
2006 թվականի մարտի 24-ից մինչև 2011 թվականի փետրվարի 28-ը Կամերունում և Հասարակածային Գվինեայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
2011-2013 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
2013 թվականի հունիսի 19-ից Մադագասկարում և Կոմորյան կղզիներում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6][7]։