Վոլգոգրադ

(Վերահղված է Ստալինգրադից)

Վոլգոգրադ (նախկին Ցարիցին՝ 1589-1925 թվականներին, և Ստալինգրադ՝ 1925-1961 թվականներին), կարևոր արդյունաբերական քաղաք և Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի վարչական կենտրոն[7]։ Այն տեղակայված է Վոլգա գետի արևմտյան ափին հյուսիսից հարավ։Քաղաքը հայտնի դարձավ երկրորդ համաշխարհային պատերազմում Ստալինգրադի ճակատամարտում իր դիմակայությամբ, մեծ կորստով և զոհերի մեծ քանակով։

Բնակավայր
Վոլգոգրադ
Волгоград
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումՏրակտորոզավոդսկի շրջան, Կրասնոկտյաբրսկի շրջան, Կենտրոնական շրջան, Ձերժինսկի շրջան, Վորոշիլովսկի շրջան, Սովետական շրջան, Կիրովսկի շրջան և Կրասնոարմեյսկի շրջան
Հիմնադրված է1589 թ.
Առաջին հիշատակում1579
Մակերես859 կմ²
ԲԾՄ80 մետր
Բնակչություն1 004 763 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+4 և UTC+3
Հեռախոսային կոդ8442
Փոստային դասիչ400001–400138
Պաշտոնական կայքvolgadmin.ru(ռուս.)
Վոլգոգրադ (Ռուսաստան)##
Վոլգոգրադ (Ռուսաստան)

Մինչռուսական ժամանակաշրջան

Քաղաքի հիմնադրման պատմությունը կապված է Վոլգա գետը` առևտրային ճանապարհի, վոլգադոնյան ջրանցքի և Վոլգայի վրայով ապրանքների առաքման հետ, որն ավելի զարգացավ 900-ական թվականներին, իսկ դրա համար առաջնային մասնակցություն ունեցան ռուսները` Վոլգայի վերին ակունքներում, Բուլղարիան` Վոլգայի միջին տարածքներում և Խազարիան`Միջին և հարավային Վոլգայում։ Առևտրային խոշոր գործընթաց էին իրականացնում վիկինգներն ու արաբ առևտրականները. Առաջին հազարամյակի ավարտին մեծ առևտուրը խաթարվեց արաբների զավթողական արշավանքների պատճառով, որին հաջորդեցին վիկինգների տեղահանումներն ու վերաբնակեցումները ( 950-ական թ.), պոլովցիներինը` ( 1100-ական թ.): Հյուսիսից հարավ ձգվում էին երեք միջգետային առևտրային ուղիներ` Դոն, Վոլգա և Ախտուբա, ուղիներ` արևելքից արևմուտք- ամենահյուսիսային ճանապարհը` Մետաքսի մեծ ճանապարհ[8]։Ժամանակակից հնագետները հնարավորություն չունեցան ուսումնասիրելու նրա աղյուսե հնագույն տները, քանի-որ դրանք քանդվել էին Ցարիցինի հիմնադրման տարիներին[9], հնագիտական պրոֆեսիոնալ արշավախմբի`ղեկավար Բալլադ, աշխատանքներն էլ ընդհատվեցին քաղաքացիական կռիվների պատճառով, ու հնագիտական գրեթե բոլոր նմուշները վերջնականապես վերացան 1930-ական թվականներին[10]։ Ցարիցինի գետաբերանը ևս բնակեցված է եղել, որի մասին վկայում են պատմագիրները[9][11]։

1942-1943 թվականներ։ Ստալինգրադի ճակատամարտը

Քանի որ ճակատամարտը մոտենում էր Վոլգայի ափերին, ահագնանում էր երկաթուղային ճանապարհի փակման վտանգը, որի պատճառով Գերագույն գլխավոր հրամանատարությունը որոշեց շտաբ ստեղծել Վոլգա գետի ափին։ Այդ պատճառով հանվեցին երկաթգծերը, որ կառուցվել էին մինչև պատերազմը և կազմում էին ԲԱՄ-ի առաջին հատվածը. մոբիլիզացվեցին տեղի բնակչության ուժերը, ներգրավեցին բանտարկյալներին և ռազմագերիներին[12] և ռեկորդային արագությամբ կառուցվեց ճանապարհը։

Ճանապարհի հարավային հատվածը (Ստալինգրադ-Վերին Բասկանչակը Աստրախան-Ուրբախ գծի հետ կապող ուղին) մոտավորապես 250 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է 1941 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին, Իռլլյա-Սարատով-Սվիյաջսկի հյուսիսային հատվածը՝ 1942 թվականի մարտ-հոկտեմբերին Իլովլյա-Սարատով-Սվիյաջսկ երկարությունը 992 կմ, 1942 թվականի մարտից հոկտեմբեր[13].:

Հուշարձաններ և քանդակներ

Պատկեր:Rodina mat zovet.jpg

Պահպանվածներից հնագույնը՝ Գոգոլի արձանը 1910 թվական Կոմսոմոլի այգում ՆԷՏ թատրոն-ի կողքին։ Պահպանվում է, որովհետև Գոգոլը ոչ մի մասնակցություն չի ունեցել քաղաքական գործերին, մյուս բոլոր հուշարձանները, որ պատկանել են ցարական շրջանի գործիչներին, ոչնչացվել են 1920-ական թվականներին։ Մեր օրերում մնացել են ևս երեք նախապատերազմյան հուշարձաններ՝ Երմանի 1925, Ձեռժինսկու 1935 և Խոլզունովի 1940։ Պատերազմից վնասված պահպանվեց և հետագայում վերանորոգվեց Բերլամի շատրվանը, սակայն 1951 թվականին կորցրեց իր գեղարվեստական արժեքը և քանդվեց։ Հետագայում, շնորհիվ Եվզերիխինի հայտնի նկարների, որոնք արտացոլում էին պատերազմի արհավիրքները, այրվող քաղաքի ֆոնի վրա մանկական երկչախմբի ելույթը և հետագայում, դառնալով Ստալինգրադի ճակատամարտի խորհրդանիշը, շատրվանի տեղում կառուցվեց նույնատիպ շատրվան՝ Կայարանի հուշարձան։

Աշխարհագրական դիրք

Վոլգոգրադն ու իր թաղամասերը, տիեզերական պատկերը LandSat-5, 21 հունիսի 2010 թիվ

Ինչպես Վոլգոգրադը, այնպես էլ ամբողջ Վոլգոգրադի մարզը գտնվում է Մոսկվայի ժամային գոտում։ Միջին արևային կեսօրը Վոլգոգրադում սկսվում է ժամը 12:02-ից:Վոլգոգրադ քաղաքի հարավային մասը հարում է Վոլգա լեռան հյուսիսային հատվածը, քաղաքի արևելյան հատվածը զբաղեցնում է Սարպինսկայի հովիտը։ Քաղաքի սկզբնամասը սահմանափակված է Սարպինսկա-Դավան գետի և Սարպինսկի հովիտի միջև` Կրասնոպոլսկի «Զակալալյան» շրջանի արևելյան մասով։ Կրասնարմեյսկի շրջանով անցնում են Էրգենեի հատվածներ, որոնք մուտք են գործում արևմուտքից դեպի Վոլգայի ստորին հատվածներ` Արևելյան Եվրոպայի հարթավայրի Վոլգոգրադ քաղաքային շրջանի ծայրամասում։ Քաղաքի հյուսիսային եզրին, Վոլգոգրադի ջրամբարի ափին տեղակայված է ՀԷԿ, որ մի կողմը կազմավորվել է Վոլգայի հիդրոէլեկտրակայանի պատնեշով և եզրավորված է ծովի մակարդակից 15 մետր բարձրություն ունեցող ջրային եզրով։ Դեպի ներքև ձգվող քաղաքի մնացած հատվածը ծովի մակարդակից ցածր է 13 մետրով, իսկ Վոլգայից 1-3 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 0-40 մ բարձր, 50-140 մ բարձրությամբ ձգվում է նուրբ լեռնաշղթան, Մամաև Կուրգանը (102 մետր), Լիսայա լեռը և այլն։ Քաղաքի ներսում Վոլգայի հոսքի մեջ են թափվում «Սուխայա Մեչետկա», «Մորսկայա Մեչեթկա», «Ցարիցա», «Էլշանկա» փոքր գետակները։

Հեռավորությունը Վոլգոգրադից մինչև մոտակա խոշոր քաղաքներ (մայրուղիներով)[14]
Սանկտ-Պետերբուրգ ~ 1668 կմ
Մոսկվա ~ 964 կմ
Վորոնեժ ~ 568 կմ
Սամարա ~ 864 կմ
Սարատով ~ 393 կմ
Կամիշին ~ 198 կմ
Կազան ~ 1087 կմ
Ուրալսկ ~ 838 կմ
Դոնի Դակաչ ~ 81 կմ.
Սուրովինկինո ~ 139 կմ
Ռոզա վետրով
Վոլժսկի ~ 27 կմ
Ленинск ~ 69 կմ
Ատիրաու ~ 791 կմ
Վոլգադոնսկ ~ 310 կմ
Դոնի Ռոստով ~ 479 կմ
Ստավրոպոլ ~ 584 կմм
Սոչի ~ 1047 կմ
Էլիստա ~ 302 կմ
Պյատիգորսկ ~ 667 կմ
Աստրախան ~ 434 կմ

Վոլգոգրադի կլիման

Կլիման չափավոր մայրցամաքային է։ Տեղումների միջին քանակը կազմում է տարեկան 347 մմ։ Ձմեռը մեղմ է, հաճախակի տաքացումներով, ամառը շոգ է և երկար, սակայն տարվա բոլոր եղանակներին հնարավոր են լինում ջերմաստիճանի կտրուկ նվազումներ։ 1940 թվականին գրանցվել են մինիմում ջերմաստիճան (−33 °C) և մաքսիմում ջերմաստիճան (+42,6 °C)[15]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վոլգոգրադի կլիմա
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)−42,2−38,2−32,4−21,0−7,5−2,31,3−1,2−8,5−20,3−32,8−38,8−42,2
միջին առավելագույնը (°C)4,0−3,72,611,318,622,024,321,915,78,70,9−,309,6
միջին ջերմաստիճանը (°C)−6,5−6,7−1,06,713,217,019,217,011,35,6−1,25,25,8
միջին նվազագույնը (°C)−9,1−9,8−4,42,27,712,114,412,57,42,7−3,3−7,611,1 2,1
բացարձակ նվազագույնը (°C)8,68,319,728,933,234,738,237,332,324,016,29,638,2
տեղումների քանակը (մմ)524135374980858268715552707

Բնակչություն

Բնակչության թվաքանակը
1811[16]1840[16]18471856[16]185718601861[16]
3800440048057200647870276700
1863[16]1873187718841897[17]19011903[18]
840013 93226 51036 30855 00070 00079 759
1904[18]1905[18]1906[18]1907[18]19091914[19]1923[16]
79 31282 02086 75693 084100 000117 675106 500
1926[20]1931[21]1933[22]1939[23]1956[24]1959[25]1962[16]
151 000304 097388 000445 312525 000593 844649 000
1967[16]1970[26]1973[16]1975[27]1976[28]1979[29]1982[30]
742 000817 647869 000900 000900 000928 692956 000
1985[31]1986[28]1987[32]1989[33]1990[34]1991[28]1992[28]
974 000977 000988 000998 894998 0001 005 0001 004 000
1993[28]1994[28]1995[31]1996[31]1997[35]1998[31]1999[36]
1 002 0001 000 000999 000999 0001 005 000999 0001 000 000
2000[37]2001[31]2002[38]2003[16]2004[39]2005[40]2006[41]
993 400982 9001 011 4171 011 4001 004 200999 100991 700
2007[42]2008[43]2009[44]2010[45]2011[46]2012[47]2013[48]
986 300983 900981 9091 021 2151 021 2001 018 7391 018 790
2014[49]2015[50]2016[51]2017[52]2018[53]2019[54]
1 017 9851 017 4511 016 1371 015 5861 013 5331 013 468

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլգոգրադ» հոդվածին։