Սպիտակ խաղտտնիկ

Սպիտակ խաղտտնիկ
Սպիտակ խաղտտնիկ (արու)
Սպիտակ խաղտտնիկ (արու)
Սպիտակ խաղտտնիկ (էգ)
Սպիտակ խաղտտնիկ (էգ)
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգEupasseres
ԸնտանիքԽաղտուտներ (Motacillidae)
ՑեղԽաղտտնիկներ (Motacilla)
ՏեսակՍպիտակ խաղտտնիկ (M. alba)
Միջազգային անվանում
Motacilla alba
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակ խաղտտնիկ (Motacilla alba), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է, իսկ որոշ տաք շրջաններում՝ նաև նստակյաց։

Արտաքին կառուցվածք

Սպիտակ խաղտտնիկը սլացիկ կեցվածքով, երկար պոչով թռչուն է, գլխի գագաթից դեպի ծոծրակը, կոկորդը և կրծքի վերին մասը սև է, ճակատը, այտերը, կզակը, պարանոցը, որովայնը՝ սպիտակ, մեջքը մոխրագույն է, ոտքերը և կտուցը՝ սև, թևի վրա կան լայնակի սպիտակ շերտեր։ Էգերը նման են արուներին՝ փետրավորման ավելի մեղմ երանգներով։ Քաշը՝ 18,5-29,6 գ, թևի երկարությունը՝ 82-98 մմ։

Կենսակերպ

Սպիտակ խաղտտնիկ in Nederlandsche Vogelen (en: Birds of the Netherlands), Vol. 2 (1789)
Motacilla alba
Cuculus canorus canorus + Motacilla alba

Սովորաբար հանդիպում է զույգերով, չուի ընթացքում՝ նաև փոքր խմբերով։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է ամենուր, հաճախ բնակություն է հաստատում քաղաքներում, ավաններում և գյուղերում։

Բնադրում

Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից, տեղադրում փչակներում, պատերի ճեղքերում, շենքերի տանիքներին կամ քիվերին, քարերի արանքներում։ Դնում է 5-6 սպիտակ մոխրագույն պտերով ձվեր։

Սննդառություն

Սնվում է որդերով, խխունջներով և այլ մանր անողնաշար կենդանիներով։

Տարածվածություն

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, հյուսիսային Աֆրիկայի ծովափնյա շրջաններում[1]։

Աղբյուրներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խաղտտնիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խաղտտնիկ» հոդվածին։