Սպիտակափող սոխակ

Սպիտակափող սոխակ
Սպիտակափող սոխակ
Սպիտակափող սոխակ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգEupasseres
ԸնտանիքՃանճորսներ (Muscicapidae)
ՑեղIrania
ՏեսակՍպիտակափող սոխակ (I. gutturalis)
Միջազգային անվանում
Irania gutturalis
Guérin-Méneville, 1843
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սպիտակափող սոխակ (լատին․՝ Irania gutturalis), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 28 գ։ Արուն վերևից կապտամոխրագույն է, կոկորդը, հոնքերը՝ սպիտակ, կուրծքը, մարմնի կողքերը՝ նարնջագույն։ Էգը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ մոխրագույն, կուրծքը՝ բծավոր։

Կենսակերպ

Նստում է տեսանելի ճյուղերին՝ գեղանի կեցվածքով՝ մարմնի ուղղահայաց դիրքով, սև պոչը վեր բարձրացրած։ Տարածված է լեռնատափաստաններում, կիսաանապատներում և ենթալպյան գոտում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Բնադրում

Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է փչակներում, կոճղերի, ճյուղերի վրա։ Դնում է 21 մմ տրամագծով, կապտավուն-դեղնավուն պտավոր 4-5 ձու։

Տարածվածություն

Տարածված է Թուրքիայից դեպի արևելք՝ մինչև Փոքր Ասիա և Իրան։ Հայաստանում հանդիպում է հանրապետության կենտրոնական, հարավային և հարավարևելյան շրջանների կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում[1]։

Պահպանություն

Սակավաքանակ, քիչ ուսումնասիրված, օլիգոտոպային տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Պոպուլյացիայի խտությունն արեալի տարբեր մասերում խիստ տատանվում է։

Սպառնացող վտանգներից են կիսանապատների և լեռնային տափաստանների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը։

Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափող սոխակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափող սոխակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։