Սպիտակավոր
Սպիտակավոր եկեղեցին գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Սպիտակավոր | |
---|---|
![]() Սպիտակավոր եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արագածոտնի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
Կառուցման ավարտ | 6-րդ դար |
Հիմնադրված | 13-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն
Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն։
Անվան ծագում
Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը[2]։
Պատկերասրահ
- Աշտարակի Սպիտակավոր եկեղեցի-2
- Աշտարակի Սպիտակավոր եկեղեցի-1
- Աշտարակի Սպիտակավոր եկեղեցի
- Աշտարակի Սպիտակավոր եկեղեցի-3
- Աշտարակի Սպիտակավոր եկեղեցի-4
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպիտակավոր կատեգորիայում։ |