Սպիտակաչք որոր
- Հոդված
- քննարկում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Սպիտակաչք որոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
| ||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ichthyaetus leucophthalmus (Temminck, 1825)[1] | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
| ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Սպիտակաչք որոր կամ կարմիրծովյան որոր (լատին․՝ Ichthyaetus leucophthalmus), թռչունների դաս, որորների ընտանիք (Laridae)[1]: Տարածվածությունը սահմանափակվում է համեմատաբար փոքր տարածքով՝ Կարմիր ծովով և Ադենի ծոցով, որտեղ տեսակները բույն են դնում առափնյա կղզիներում։
Սպիտակաչք որորները դրանք բարակ, միջին մեծության են։ Մարմնի երկարությունը 39-43 սմ, թևերի երկարությունը՝ 100-109 սմ։ Այս տեսակը մոտավորապես նույն չափի է, ինչ մոխրագույն որորը։ Զուգավորման շրջանում գլուխը, վիզը սև է, աչքերի վերևում և ներքևում լայն սպիտակ կիսալուսին է։ Կրծքավանդակը և ուսերը բաց մոխրագույն են, հետևի և վերին ծածկոցները՝ մուգ մոխրագույն, մնացած ողնաշարն ու պոչը՝ սպիտակ։ Թևերի հիմքերը մոխրագույն են, իսկ մնացած մասերը՝ սև։ Երկար և բարակ կտուցը երկգույն է՝ կարմիր հիմքով և սև գագաթով։ Ծիածանաթաղանթը մուգ է, ոտքերը բաց դեղնականաչավուն։
Տեսակի տարածվածությունը սահմանափակվում է համեմատաբար փոքր տարածքով՝ Կարմիր ծովի ափին և Ադենի ծոցով։ Բնի շրջանից դուրս, սպիտակաչք որորներ կարելի է գտնել նաև Աքաբայի ծոցում և բաց ծովում։ Թռչունները նկատվում են նաև Թուրքիայում, Միջերկրական ծովի իսրայելական ծովափին, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում և Իրանում։
Սպիտակաչք որորները հիմնականում կեր են փնտրում ծովի ափերին, մի քանի եգիպտական պոպուլյացիաներ օգտվում են աղբավայրերից՝ որպես սննդի աղբյուր։ Սնունդը բաղկացած է ձկներից, խեցգետնանմաններից, կակղամորթերից, օղակավոր որդերից և դեն նետված մնացորդներից։ Տեսակները բույն են դնում ափամերձ, զառիվայր կղզիներում՝ լողափին մոտ գտնվող ազատ գաղութներում։ Բները տեղակայված են բուսականությունից զերծ, ժայռոտ տեղանքում կամ ավազոտ տարածքներում։ Բույնը դա փորվածք է գետնի մեջ, որը շրջապատված է փոքր քանակությամբ նյութով։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաչք որոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաչք որոր» հոդվածին։ |
|