Սպանդարյան (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանդարյան (այլ կիրառումներ)

Սպանդարյան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Սպանդարյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Մակերես23,76 կմ²
ԲԾՄ2150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն486 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսպանդարյանցի
Ժամային գոտիUTC+4
Սպանդարյան (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Սպանդարյան (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Սպանդարյան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Սպանդարյան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Անուն

Գյուղի պաշտոնական անունը Սպանդարյան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել մի շարք անուններով՝ Մելիքլար[2], Բերդիկ, Վերդի, Բերդի, Ղալաջուղ, Վերդիղալա, Քալաճիկ, Վերդի։ 1939 թվականի մայիսի 4-ին վերանվանվել է Սպանդարյան։

Աշխարհագրություն

Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 115 կմ հյուսիս-արևմուտք, Սիսիան քաղաքից՝ մոտ 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Երևան-Սիսիան ավտոմայրուղու աջ կողմում։ Ծովի մակերևույթից բարձր է 2150 մ։

Գյուղը գտնվում է Գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են Որոտանի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարը և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը։

Պատմություն

Պատմամշակութային հուշարձաններ

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սպանդարյանի մշտական և առկա բնակչությունը կազմել է 371 մարդ[3]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում՝ մինչև 1918-1920 թվականներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որից հետո վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Բռնակոթ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների

ՏարիԲնակչություն
183122 մարդ[5]
1873112 մարդ[5]
1897230 մարդ[5]
1926342 մարդ[5]
1939544 մարդ[5]
1959564 մարդ[5]
1970555 մարդ[5]
1979465 մարդ[5]
1989378 մարդ[5]
2001446 մարդ[5]
2011371 մարդ[6]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ