Սուրմալուի գավառ
Սուրմալուի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1849-1918 թվականներին մտել է Երևանի նահանգի մեջ։ Գավառի կենտրոնը Իգդիր քաղաքն էր։
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Երևանի նահանգ | ||
Վարչկենտրոն | Իգդիր | ||
Խոշորագույն քաղաք | Իգդիր | ||
Հիմնական լեզու | Հայերեն, Քրդերեն, ադրբեջաներեն, ռուսերեն | ||
Բնակչություն | 89 055 մարդ (1897)[1] | ||
Ազգային կազմ | կովկասյան թաթարներ (30 %), հայեր (48 %), քրդեր (21 %)[2] | ||
Տարածք | 3241 square verst | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Աշխարհագրություն
Հյուսիսային սահմանն Արաքս գետն է, հարավայինը՝ Հայկական Պար լեռնաշղթան և Մեծ ու Փոքր Մասիսների հյուսիսային լանջերը։ Տարածքը մոտ 2800 կմ2 է։ Սուրմալուի դաշտը Արարատյան դաշտի շարունակությունն է։
Կլիմա
Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 4-ից -6 °C, հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 200-350 մմ։ Հաստատուն ձնածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտը։ Գերակշռում են գորշահողերն ու աղուտները։ Տիրապետում են կիսաանապատային չորասեր և աղասեր բուսականությունը։
Բնակչություն
1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 89 055[3] մարդ, այդ թվում՝
- կովկասյան թաթարներ՝ 41 417 մարդ (46,55 %),
- հայեր՝ 27 075 մարդ (30,4 %),
- քրդեր՝ 19 099 մարդ (21,45 %),
- արևելյան սլավոններ՝ 1 361 մարդ (1,52 %)[4]։
Վարչական բաժանում
1913 թվականին գավառի կազմում եղել են 13 գյուղական համայնքներ[5]՝
- Ալի-Քուչակի
- Արալիքի (Արալիք-Բաշքենդ)
- Բալահ-Բաշիի
- Գյուլլիջայի
- Դաշբուրունի
- Եզդի-Հասանլուի
- Էզջիլարի
- Իգդիրի
- Կողբի
- Յանջայի (Ալիղամարլու)
- Ջալալի-Սակակլուի
- Ջիքանլուի
- Օղրուջայի
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- , Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, СПб, 1890-1907։