Սուրբ Հեղինե (Սիլլի կղզիներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Հեղինեի կղզի (անգլերեն՝ St Helen's, կելտերեն՝ Enys Elidius), Սիլլի կղզիների 50 անմարդաբնակ կղզիներից մեկը։ Այն ունի 0,20 կառակուսի կիլոմետր տարածք և հայտնի է իր բնական և պատմական հարստություններով։ Կղզում հիմնականում կատարվում են գիտական հետազոտություններ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Tresco_-_St_Helens.jpg/200px-Tresco_-_St_Helens.jpg)
Դիրքը
Սուրբ Հեղինեի կղզին գտնվում է Տրեսկոյի և Սուրբ Մարտինի կղզու արանքում։ Այս կղզու շրջակայքում գտնվում են որոշ փոքր կղզիներ, այդ թվում նաև Ռաունդ կղզին որտեղ կառուցված է Սիլլի կղզիների փարոսը։
Սուրբ Հեղինեի կղզում կան գրանիտային պաշարներ։
Կղզում կան մի քանի դաշտեր և ջրհոր։
Քարային հուշարձաններ
Սուրբ Հեղինեի կղզում բնակության հետքեր գրանցվել են դեռ բրոնզե դարից։ Այս կղզին հայտնի է իր կլոր քարային արձաններով՝ իրար վրա դրված կլոր և տափակ քարերով պատրաստած ոչ շատ բարձր սյուներ։ Կղզու վրա գտնված քարային այս սյուները ունեն տարբեր մեծություններ և ձևեր։
Պատմական կոթողներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/The_Pest_House_St_Helen%27s_-_geograph.org.uk_-_560470.jpg/200px-The_Pest_House_St_Helen%27s_-_geograph.org.uk_-_560470.jpg)
Քրիստոնեական մատուռ
Հնէաբանները այս կղզում հայտնաբերել են հին քրիստոնեական մի մատուռ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս մատուռը հնարավոր է, որ կառուցվել է ութերորդ դարում։ Ըստ լեգենդի այստեղ ապրել և նաև թաղվել է սուրբ Լայդը (Էլիդիուս)։ Հնէաբանները նաև հայտնաբերեն են, որ այս մատուռը եղել է ճգնավորի ապաստան։ Մատուռի կողքը հայտնաբերվել է աղոթարան և խրճիթանման մի հյուղակ։Մատուռի շրջակայքում գտնվել են նաև հինգ գերեզմաններ։Ասվում է նաև, որ հնում գոյություն է ունեցել մի խճուղի, որը կապել է Սուրբ Ելենայի կղզին Տրեսկոյին։
Այլ կոթողներ
Բացի մատուռից կղզին հայտնի է իր Սուրբ Ելենայի բնական լճով, որը միջնադարում ծառայել է ձուկ որսալու համար և Փեստ Հաուս հիվանդանոցով, որը նույնպես ծառայել է հնում՝ 18-րդ դարում։
Կղզում կան մի քանի հազվագյուտ հանդիպող թռչուններ։