Սուրբ Գևորգ եկեղեցի (Ներքին Հոռաթաղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի, եկեղեցի Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ներքին Հոռաթաղ) | |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | ![]() |
Աշխարհ | Արցախ |
Երկիր | ![]() |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետ(ներ) | Մանուշակ Տիտանյան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 2012 |
![]() ![]() | |
Արցախ Ներքին Հոռաթաղ դեռ չունի տեղորոշման քարտեզներ. | |
40°11′22″ հս․ լ. 46°46′58″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2012 թվականի մարտի 20-ին՝ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից։ Եկեղեցին կառուցվել է 7 ամսում, գնդապետ Նորայր Ասլանյանի նախաձեռնությամբ։
Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահի ռազմական խորհրդական, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Արցախի Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, զորամասի սպայական և զինվորական անձնակազմերը՝ հրամանատար Նորայր Ասլանյանի գլխավորությամբ, Մարտակերտի շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, Ներքին Հոռաթաղի բնակիչներ և ուխտավորներ[1]։