Սուտ մատնություն
Սուտ մատնություն, ըստ քրեական իրավունքի, քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին հանցագործության կատարման մասին կամ որևէ կոնկրետ անձի հանցագործության կատարման մասին ակնհայտ կեղծ տվյալների հաղորդումը։ Հանցակազմն առկա է, եթե սուտ մատնողը գործում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն գիտակցում է, որ բացահայտ կեղծ տվյալ է հաղորդում։
Հանցակազմ չի պարունակում անձի բարեխիղճ մոլորությամբ արված հաղորդումը, ինչպես նաև իրավունքների հանցավոր խախտման մասին իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի անհիմն բողոքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 201)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա