Սումգայիթ
Սումգայիթ (ադրբ.՝ Sumqayıt), քաղաք Ադրբեջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ² և այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։ Բնակչությունը՝ ▲341 200 մարդ (2018)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սումգայիթ | |||
ադրբ.՝ Sumqayıt | |||
| |||
![]() Շաքիի շենքերը | |||
Երկիր | ![]() | ||
Քաղաքապետ | Էլդար Ազիզով | ||
Հիմնադրված է | 1949 նոյեմբերի 22 թ. | ||
Առաջին հիշատակում | 1580 | ||
Տվյալ կարգավիճակում | 1949 թվականից | ||
Մակերես | 96 կմ² | ||
ԲԾՄ | 26±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | ||
Բնակչություն | 406 100 մարդ (2008) | ||
Խտություն | 3987 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | ||
Կրոնական կազմ | Շիա իսլամ | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | 18 | ||
Փոստային ինդեքս | AZ5000 | ||
Փոստային դասիչ | AZ5000 | ||
Ավտոմոբիլային կոդ | 50 | ||
Պաշտոնական կայք | sumqayit-ih.gov.az (ադրբ.) | ||
| |||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Sumqay%C4%B1t%2C_10-cu_mik._25.12.2011.jpg/220px-Sumqay%C4%B1t%2C_10-cu_mik._25.12.2011.jpg)
Պատմություն
Սումգայիթի ներկա տարածքում առաջին բնակավայրեր են եղել 16-րդ դարի վերջերից։1935 թվականին Խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել այդ տեղայնքում զարգացնել ծանր արդյունաբերություն։ 1938-1941 թվականներին կառուցվեց ջերմաէլեկտրակայանը, որը պետք է էլեկտրականությամբ ապահովեր Բաքվի զարգացող նավթաարդյունաբերությունը։Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվեցին քիմիական և մետաղագործական համալիրներ։Արդյունաբերության զարգացումը բնակչության մեծ հոսք ապահովեց և 1949 թվականի նոյեմբերի 22-ին Սումգայիթը ստացավ քաղաքի կարգավիճակ։
Սումգայիթն աշխարհին առավել հայտնի դարձավ 1988 թվականի փետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։
Սումգայիթը նաև 2006 թվականին և 2007 թվականին առաջին տեղերն էր զբաղեցրել է Blacksmith Institute բնապահպանական խմբի կազմված ամենաաղտոտված միջավայրով քաղաքների ցանկում[1]։