Սուբարտու

Սուբարտու (աքքադերեն Šubartum/Subartum/ina Šú-ba-ri, ասորերեն mât Šubarri) կամ Սուբար (շումերերեն՝ Su-bir4/Subar/Šubur), առաջին անգամ հիշատակվում է բրոնզիդարյան գրականության մեջ։ Ամարնայի արխիվում հանդիպում է նաև անվան Սուբարի տարբերակը, իսկ ուգարիտյան արձանագրություններում՝ Šbr:

Ըստ երևույթին, Սուբարտուն Ջեզիրեում գտնվող թագավորություն է, Տիգրիս գետի հյուսիսում։ Ավելի ուշ տարածքը նշվում է նաև որպես Միջագետքի մաս։ Շատ գիտնականներ ենթադրում են, որ Սուբարտու-ն Տիգրիսի ափին գտնվող Ասորեստանի նախկին անվանումն է, չնայած բազմաթիվ այլ տեսությունների համաձայն՝ վերջինիս տարածքը նշվում է դրանից բավականին արևելք և հյուսիս։ Դրա ճշգրիտ և վերջնական տեղադրությունը դեռևս գտնված չէ։Աքքադական կայսրության տեսանկյունից Սուբարտուն նշվում է հյուսիսային հորիզոնում, ինչպես օրինակ Ամուրրու, Էլամ և Շումեր պետական կազմավորումները՝ համապատասխանաբար արևմուտքում, արևելքում և հարավում։

Սուբարտու անվան ծագման մասին բազմաթիվ տեսակետներ կան, որոնցից մեկն այն է, որ մ.թ.ա 13-րդ հազարամյակում գոյություն ունեցած Շուպրիա թագավորության անվանումը համարվում է վերջինիս նախօրինակը։ Այնուամենայնիվ Շուպրիա անվանումը ակնհայտորեն օգտագործվել է բնութագրելու համար մեկ այլ բավականին տարբեր տարածաշրջան, որը համապատասխանում է ներկայիս Արևելյան Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի տեղադրությանը, ինչպես նաև, որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ շուպրիացիները համարվում են հայերի ազգակից կամ ունեցել են նույն էթնոգենեզի բաղադրիը։

Պատմություն

Շումերական ավանդազրույցի Էն-Մերքար և Արատտայի աստվածը պատմության մեջ թվարկվում են բոլոր այն երկրները, որտեղ խոսում էին խառը լեզուներով, այդպիսի երկրներից էին Սուբարտուն, Համազին, Շումերը, Ուրի-Կին (Աքքադ) և Մարտու երկիրը (Ամովրհացիները)։Ամենավաղ հիշատակումների համաձայն Աքքադի թագավորների կողմից «չորս քառորդը» անվանվել է Սուբարտու՝ որպես Աքքադի շուրջ գտնվող թաղամասերից մեկը, ինչպես օրինակ Մարտուն, Էլամը և Շումերը։ Հնագույն հիշատակումներում Սուբարտուն նշվում է որպես լեռնայի երկիր, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղվել է անասնապահությամբ և որի վրա հաճախակի են հարձակվել ստրուկներ տանելու նպատակով։

Ասվում է,որ Լագաշի Էաննատում արքան կարողացել է նվաճել Սուբարտուն կամ Շուբուրը՝ դարձնելով Լագաշի պետության մի մարզ։Ավելի ուշ Սարգոն Աքքադացին Սուբարի դեմ արշավանք է ձեռնարկել, իսկ նրա թոռը՝ Նարամսինը Սուբուրը նշել է որպես Արմանի երկրի կազմում Հալեպի[1] և այլ տարածքների շարքում, որոնք գտնվում էին նրա տիրապետության տակ։

Մ.թ.ա 14-րդ դարի Ամարնայի արխիվում (Եգիպտոսից գտնված աքքադական սեպագիր արձանագրություն) «Սուբարին» նշվում է որպես տեղանուն։Բոլորը հասցեագրված են Էխնաթոնին։ Դրանցից երկուսում (108 և 109) Բիբլոսի արքա Ռիբ-Հադդան բողոքում է, որ Ամուրրուի տիրակալ Աբդին-Աշիրտան գերիներ է վաճառել Սուբարիին, իսկ մեկ այլ (100) արքա Իրքատա քաղաքից, նույնպես ասում է, որ գրավված ապրանքները տեղափոխել են Սուբարի։

Սուբարտուն նաև նշվում է Ք.ա. 8-րդ դարում «Էրրայի էպոս»-ում (IV, 132), որպես Բաբելոնի դեմ ապստամբած տարածքներից[2]։

Ինքնություն

Հավանականություն կա, որ Սուբարտուն կարող էր լինել Խուռիների ազդեցության ոլորտներից[3]։ Կան բազմաթիվ տարբեր վարկածներ, որոնք հնագույն Սուբարտուն կապում են ներկայիս քաղաքակրթությունների՝ այդ թվում նաև քրդերի ու հայերի,և մշակույթների հետ՝ հիմք ընդունելով բնակության վայրը[4][5]։

Ամարնա նամակների ժողովածու

Սուբարտուն, որպես տեղանուն նշվում է մ.թ.ա. 14-րդ դարում՝ Ամարնա նամակների ժողովածուում։ Վերջինս գրվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտավորապես մ.թ.ա. 1350-1335 թվականներին։ Ընդհանրապես ընդունվում է, որ այնտեղ նշված շրջանը Սուբարտուն է։

Սուբարտուն նշվում է Ամարնա նամակներից երեքի մեջ՝100, 108 և 109։ Այս երեք նամակներում էր նշվում է, որ Սուբարտուին գումարի դիմաց պետք է տային իրեր, մարդիկ և այլն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Արթուր Ունգնադ, Die ältesten Völkerwanderungen Vorderasiens. Ein Beitrag zur Geschichte und Kultur der Semiten, Arier, Hethiter und Subaräer. Kulturfragen 1, 1923, 4-8.
  • Արթուր Ունգնադ, Subartu, Beiträge zur Kulturgeschichte und Völkerkunde Vorderasiens (Berlin/Leipzig 1936).
  • Վիլյամ Մորան The Amarna Letters. Johns Hopkins University Press, 1987, 1992. (softcover, 0-8018-6715-0)