Սորայա Փոսթ

Սորայա Վիոլա Հելենա Փոսթ (շվեդ.՝ Soraya Viola Heléna Post, հոկտեմբերի 15, 1956(1956-10-15), Գյոթեբորգ[1][3]), շվեդ կին քաղաքական գործիչ, շվեդական «Ֆեմինիստական նախաձեռնություն» կուսակցության անդամ և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ։

Սորայա Փոսթ
 
Կուսակցություն՝Feminist Initiative?
Կրթություն՝Գյոտեբորգի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրհոկտեմբերի 15, 1956(1956-10-15) (67 տարեկան)
ԾննդավայրԳյոթեբորգ[1]
Քաղաքացիություն Շվեդիա
 
Պարգևներ

Կենսագրություն

Սորայա Փոսթի հայրը ծագումով գերմանացի հրեա է, իսկ նրա մայրը՝ շվեդ գնչուհի[4]։

Սորայա Փոսթը երկար տարիներ զբաղվել է իրավապաշտպանությամբ՝ շեշտը դնելով Շվեդիայում և Եվրոպայում գնչուների իրավունքների վրա։ Փոսթը Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո ազատվել է Վեսթեր-Գյոթալանդի իրավունքների տարածաշրջանային կոմիտեի գրասենյակում ազգային փոքրամասնությունների հարցերով աշխատանքից[5], եղել է ներգրավված է գնչուների հարցերի մեջ և 2007 թվականին Գյոթեբորգի միջմշակութային միջնակարգ դպրոցի ստեղծման նախաձեռնողն էր։ Միջմշակութային միջնակարգ դպրոցն իր գործունեությունն սկսել է 2007 թվականի հունվարին[6]՝ որպես Գյոթեբորգի միջնակարգ դպրոցի մասնաճյուղ և բացվել նույն թվականի սեպտեմբերին արքայադուստր Վիկտորյայի կողմից։ Սորայան եղել է Շվեդիայի ռադիոհեռարձակման խորհրդի և կառավարական հաստատություններում գնչուների հարցերով ներկայացուցչության անդամ[7][8]։

2014 թվականի փետրվարին Փոսթը եղել է «Ֆեմինիստական նախաձեռնության» ցուցակի առաջին թեկնածուն Շվեդիայում անցկացվող 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Սա առաջին անգամն էր, որ Շվեդիայում գնչուն դարձել է Եվրախորհրդարանի պատգամավոր և առաջինը, որ ընտրվել է որպես թեկնածու համընդհանուր ընտրություններում[9]։ Փոսթը եղել է նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների խմբի և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խմբի անդամ։ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբում Փոսթը եղել քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի (LIBE) ու ԵՄ-ից դուրս գտնվող մարդու իրավունքների ենթակոմիտեի (DROI) անդամ։ Այն փոխարինվել է արտաքին գործերի կոմիտեի (AFET): Եղել է նաև Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ կապերի պատվիրակության անդամ (DCAM):

Սորայա Փոսթը նախաձեռնել է Եվրոպական խորհրդարանում հակագնչուականության վերաբերյալ երկու բանաձև[10]. առաջինը վերաբերել է Գնչուների միջազգային օրվան և Եվրոպայում հակագնչուականություն և ԵՄ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնչուների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ճանաչմանը (2015 թվականի ապրիլ), իսկ երկրորդը` ԵՄ-ում գնչուների մշակութային ինտեգրման հիմնական իրավունքների ասպեկտներին, հակագնչուականության դեմ պայքարին (2017 թվականի հոկտեմբեր)։

2019 թվականի մայիսի 26-ին կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում «Ֆեմինիստական նախաձեռնությունը» ստացել է ձայների 0,8 տոկոսը, որից հետո Փոսթը կորցրել է իր մանդատը Եվրախորհրդարանում[11]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորայա Փոսթ» հոդվածին։