Սոս Մանուկյան
- Հոդված
- քննարկում
Սոս Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15 (28), 1911[1] |
Ծննդավայր | Ծովագյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1985(1985-10-24) (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1937)[1] |
Պարգևներ |
Սոս Մնացականի Մանուկյան (հունվարի 15 (28), 1911[1], Ծովագյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 24, 1985(1985-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961)[2]։
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1944-1985 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1936-1941 թվականներին կազմել է մի շարք բնակավայրերի (Էջմիածին, Սևան և այլն) գլխավոր հատակագծերը։ Նրա նախագծերով կառուցվել են Թումանյանի (1945-1955), «ԿԱՆԱԶ» գործարանի (1948-1962) բանավանները, Էջմիածնի (1945-1946) և «ԿԱՆԱԶ» գործարանի (1953-1954) մշակույթի պալատները, կույրերի տուն-կոմբինատը Երևանում (1948) բնակելի տներ Ազատության (1949-1952), Օրջոնիկիձեի (1950-1952) պողոտաների վրա և այլն, Լենինականում, ակումբներ Զեյվայում (1949), Սևանա թերակղզում (1952-1953), Ծովագյուղում (1965-1966), Աշտարակում (1972), երկաթուղային կայարաններ (1965-1970), Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան Ծովագյուղում (1967)[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 255)։ ![]() |