Սոնյա Գուաժաժարա

Սոնյա Բոնե Գուաժաժարա (պորտ.՝ Sônia Bone Guajajara, մարտի 6, 1974(1974-03-06)[1], Մարանյան, Բրազիլիա), բրազիլացի ակտիվիստուհի, իրավապաշտպան, տեղաբնիկ ժողովուրդների, բնապահպանական կազմակերպությունների և ձախ ուժերի շարժման կին գործիչ։

Սոնյա Գուաժաժարա
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1974(1974-03-06)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄարանյան, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԱզգությունGuajajara?
Մայրենի լեզուպորտուգալերեն
ԿրթությունState University of Maranhão?
Մասնագիտությունակտիվիստ, ուսուցչուհի, քաղաքական գործիչ, բնապահպան և բուժքույր
Զբաղեցրած պաշտոններMinister of Indigenous Peoples?
ԿուսակցությունՍոցիալիզմի և ազատության կուսակցություն[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունBrazil's Indigenous People Articulation?
 Sônia Guajajara Վիքիպահեստում

Կենսագրություն

Սոնյա Գուաժաժարան ծնվել է Ամազոնի խոնավ անտառներում` Մարանյանում գտնվող գուաժարա ժողովրդի ընտանիքում[6]։ Ավարտել է Մինաս Ժերայսի գյուղատնտեսական քոլեջը և Մարանյանի դաշնային համալսարանը[7], որտեղ սովորել է հումանիտար գիտություններ, հատուկ մանկավարժություն և քույրական գործ։

2017 թվականի նոյեմբերի 31-ին Սոնյա Գուժաժարան սոցիալիզմի և ազատության կուսակցության էկոսոցիալիստական շարժմամբ առաջադրվել է որպես կուսակցության հավանական թեկնածու 2018 թվականի նախագահական ընտրություններում՝ «տեղական, հակակապիտալիստական և էկոսոցիալիստական թեկնածության համար» հրովարտակով 518anosdepois.com կայքում։ Արդյունքում 2018 թվականի փետրվարի 3-ին սոցիալիզմի և ազատության կուսակցությունից թեկնածու է առաջադրվել Բրազիլիայի փոխնախագահի պաշտոնում՝ որպես անօթևան աշխատավորների շարժման առաջնորդ, նախագահության թեկնածու Գիլյերմե Բուլոսի գործընկեր։ Նրանք հավաքել են 617122 (0,58 %) ձայն։

Այսպիսով, Գուաժաժարան բնիկ ժողովուրդների առաջին երկու ներկայացուցիչներից մեկն էր, որ առաջադրվել էր Բրազիլիայի գործադիր իշխանության դաշնային մարմիններում. երկրորդը նրա քաղաքական հակառակորդ Ամիլթոն Մոուրանն էր[6][8]։

Գուաժաժարան Բրազիլիայի բնիկ ժողովուրդների ասոցիացիայի առաջնորդն է. կազմակերպություն, որը ներկայացնում է Բրազիլիայի շուրջ 300 բնիկ էթնիկ խմբեր[6]։ Գուաժաժարան հայտնի է որպես բրազիլացի հնդկացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք ցույցերի կազմակերպիչ և 2013 թվականին կազմակերպել է նրանց առաջնորդների հանդիպումը Բրազիլիայի այն ժամանակվա նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ[9]։ Այժմ ակտիվորեն դեմ է հանդես գալիս Բրազիլիայի ծայրահեղ աջ նախագահ Ժաիր Բոլսոնարուի քաղաքականությանը՝ որպես շրջակա միջավայրի, հնդիկ բնակչության, կանանց և աշխատավորների համար վտանգավոր։ 2017 թվականին երգչուհի Ալիշա Քիզը իր «Rock in Rio» շոուի ժամանակ նրան խոսելու հնարավորություն է տվել, որպեսզի Գուաժաժարան հանդես գա Ամազոնի անտառների պահպանության անհետաձգելիության մասին ճառով։

2015 թվականին պարգևատրվել է Բրազիլիայի մշակութային ծառայությունների շքանշանով[6]։ Նա նաև պարգևատրվել է Մարանյան նահանգի և հոր՝ Ժոզիմի անվան իրավապաշտպանական կենտրոնի մեդալներով։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ունի ձայնի իրավունք։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Գուաժաժարա» հոդվածին։