Սոմա (Մանիսայի մարզ)

Սոմա (թուրքերեն՝ Soma), քաղաք Թուրքիայում, որը գտնվում է երկրի արևմուտքում։ Այն գտնվում է Մանիսայի մարզում՝ Եգեյան տարածաշրջանում։ Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Սոմայի բնակչությունը կազմել է 74 158 մարդ[1]։

Բնակավայր
Սոմա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես838,87 կմ²
ԲԾՄ161±1 մետր
Բնակչություն108 981 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ45500
Պաշտոնական կայքsoma.gov.tr
Սոմա (Մանիսայի մարզ) (Թուրքիա)##
Սոմա (Մանիսայի մարզ) (Թուրքիա)

Աշխարհագրություն

Սոմայի շրջանի տարածքը կազմում է 839 կմ²[2]։ Քաղաքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 161 մետր։ Քաղաքը գտնվում է Բաքըրչայ գետի ձախ ափին[3]։ Եգեյան ծովից հեռու է 62 կիլոմետր։

Քաղաքային միկրոթաղամասերն են՝ Թուրութալ կամ Զաֆեր (արևմուտք), Օնյուչ Էյլյուլ (հյուսիս), Հյուրիեթ (արևելք), Սամսաջի (հարավ)։

2014 թվականի մայիսի 13-ին Սոմայի հանքահորում պայթյուն[4] է տեղի ունենում, որի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվում[5]։

Տնտեսություն

Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղը գորշ ածխի արդյունահանումն է։ Այս վառելիքի հիման վրա կառուցվել են ջերմաէլեկտրակայաններ[6]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ են առաջին անգամ բացվել հանքահորերը՝ ածուխ արդյունահանելու նպատակով։ Այդ ժամանակ ածխի որակը գնահատվեց որպես «շատ վատ», սակայն մի մասն ուղարկվում էր Իզմիր[7]։ Սոմայում կա նաև հողմաէլեկտրակայան, որն ամենամեծերից է Թուրքիայում. այն ունի 119 տուրբին, հզորությունը 140,4 մեգավատտ է[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմա (Մանիսայի մարզ)» հոդվածին։