Սոման դե Վոքլյուզ

Սոման դը Վոքլյուզ[2] (ֆր.՝ Saumane-de-Vaucluse), կոմունա Ֆրանսիայի Վոքլյուզ դեպարտամենտում, Պրովանս Ալպեր Լազուր ափում։ Պատկանում է ԼˈԻլ-սյուր-լա-Սորգ կանտոնին։

Բնակավայր
Սոման դե Վոքլյուզ
Saumane-de-Vaucluse
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես20,81 կմ²
ԲԾՄ140 մ
Բնակչություն856 (2010) մարդ
Խտություն41,1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքս84800
Փոստային դասիչ84800[1]
Ավտոմոբիլային կոդ84121
Պաշտոնական կայքsaumane-de-vaucluse.fr(ֆր.)
Սոման դե Վոքլյուզ (Ֆրանսիա)##
Սոման դե Վոքլյուզ (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք

Սոման դե Վոքլյուզը գտնվում է Ավինյոնից 24 կմ դեպի արևելք և ԼˈԻլ-սյուր-լա-Սորգից 5 կմ արևելք[3]։ Հարակից համայնքներն են՝ հյուսիսում` Լա Ռոք-սյուր-Պերնեսը, հարավ-արևելքում՝ Ֆոնտեն-դե-Վոքլյուզը և Գորդեսը, հարավում՝ Լանը, արևմուտքում` ԼˈԻլ-սյուր-լա-Սորգը, և հյուսիս-արևմտյան մասում` Վելլերոնը[4]։

Կոմունան գտնվում է Վոքլյուզի լեռների ստորոտին, Սորգ հովտում[5]։

Ժողովրդագրություն

Սեն Տրոֆիմի եկեղեցի

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 856 մարդ։

Բնակչության թվաքանակը
1962196819751982199019992010
287340443581644684856

Տեսարժան վայրեր

  • 12-րդ դարում կառուցված ամրոցը, 14-17-րդ դարերում վերափոխվել է, պատկանել է Մարկիզ դը Սադի հորեղբորը` Ժակ դը Սադին։
  • Սուրբ Տրոֆիմի եկեղեցին, որը նույնպես կառուցվել է 12-րդ դարում
  • Կրեմադի գյուղական թանգարանը

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոման դե Վոքլյուզ» հոդվածին։