Սյու Մայրիկ

ամերիկացի քաղաքական գործիչ

Սյու Մայրիկ (անգլ.՝ Sue Myrick, օգոստոսի 1, 1941(1941-08-01)[2], Տիֆֆին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, որը ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 1987-1991 թվականներին եղել է Շառլոթի քաղաքապետ։

Սյու Մայրիկ
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Heidelberg University? (1960)[1] և Port Clinton High School?[1]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԴավանանքՄիացյալ մեթոդիստական եկեղեցի
Ծննդյան օրօգոստոսի 1, 1941(1941-08-01)[2] (82 տարեկան)
ԾննդավայրՏիֆֆին, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶավակներDan Forest?

Կենսագրություն

Սյու Մայրիկը ծնվել է 1941 թվականի օգոստոսի 1-ին Օհայո նահանգի Տիֆֆին քաղաքում։ Ավարտել է Օհայո նահանգի Օտտավա շրջանի Պորտ Քլինթոնի միջնակարգ դպրոցը։ Սյուն սովորել է Տիֆֆինի Հեյդելբերգի համալսարանում, Սենեկայի շրջան, Օհայո։ Ուսուցիչ է աշխատել կիրակնօրյա դպրոցում, այնուհետև զբաղվել է գովազդային և հասարակական կապերի ոլորտի աշխատանքներով։ Եղել է Myrick Advertising and Public Relations և Myrick Enterprisess-ի նախկին նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը[3][4]։

1981 թվականին Սյու Մայրիկը դարձել է Շառլոթի քաղաքային խորհրդի անդամ։ 1983 թվականին վերընտրվել է Շառլոթի քաղաքային խորհրդի կազմում և այնտեղ աշխատել մինչև 1985 թվականը։ 1987 թվականին դարձել է պատմության մեջ Շառլոթի առաջին կին քաղաքապետը։ 1989 թվականին Սյու Մայրիկը վերընտրվել է Շառլոթի քաղաքապետի պաշտոնում, ապա խոստովանել, որ 1973 թվականին կապ է հաստատել ամուսնու հետ, երբ նա ամուսնացած էր մեկ այլ կնոջ հետ[5]։ 1992 թվականին Սյուն մասնակցել է ԱՄՆ Սենատի ընտրություններին, սակայն պարտություն է կրել ներկուսակցական ընտրություններում[6]։

1994 թվականին Սյու Մայրիկը ընտրություններում կարողացել է հաղթել Ալեքս ՄըքՄիլանին և դառնալ Հյուսիսային Կարոլինայի 9-րդ ընտրատարածքից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Հետագայում նա մի քանի անգամ վերընտրվել է այդ պաշտոնում՝ մյուս թեկնածուներից մեծ տարբերությամբ[7][8]։ 2012 թվականի փետրվարի 7-ին հայտարարել է, որ ազատվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամի պաշտոնից[9]։

Սյու Մայրիկը Ներկայացուցիչների պալատի ամենապահպանողական անդամներից էր։ Տուժելով քաղցկեղային ուռուցքից՝ Սյուն Ներկայացուցիչների պալատում ակտիվորեն հանդես է եկել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների համար ապահովագրության ընդլայնված բուժման հնարավորության համար։ 2006 թվականին գրավոր բողոք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ԱՄՆ արևելյան ափին էմիրաթական DP World ընկերությանը 6 նավահանգիստներ վաճառելու վերաբերյալ[10]։

Ծանոթագրություններ