Սմիթա Պատիլ

Սմիթա Պատիլ (մարաթհի` स्मिता पाटील, հոկտեմբերի 17, 1955(1955-10-17)[1][2], Պունի, Բոմբեյ, Հնդկաստան[3] - դեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1][4][2], Մումբայ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասանուհի։ Իր ստեղծագործական կյանքի 13 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 77 կինոնկարում։ 1985 թվականին արժանացել է իր նշանակությամբ չորրորդ` կառավարական Պադմա Շրի պարգևին, արժանացել է Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակներին։

Սմիթա Պատիլ
անգլ.՝ Smita Patil
Ծնվել էհոկտեմբերի 17, 1955(1955-10-17)[1][2]
ԾննդավայրՊունի, Բոմբեյ, Հնդկաստան[3]
Մահացել էդեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1][4][2] (31 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[3]
ԿրթությունՍենտ Խավիեր Քոլեջ, Մումբայի համալսարան, Elphinstone College? և Fergusson College?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
ԸնտրանիManthan?, Bhumika?, Aakrosh?, Chakra?, Chidambaram?, Mirch Masala? և Waaris?
Ծնողներհայր՝ Շիվաջիրաո Գիրդհար Պատիլ
Ամուսին(ներ)Ռաջ Բաբար
Երեխա(ներ)Պրատիկ Բաբար
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Սմիթա Պատիլը ծնվել է Պունայում ` քաղաքական գործիչի ընտանիքում, որտեղ երեխաներից երրորդն էր։ Դպրոցում սովորել է մարաթհի լեզվով։ 1977 թվականին ավարտել է Պունայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտը։ Կինոդեբյուտը կայացել է 1974 թվականին։ Շաբանա Ազմիի հետ միասին նա Շյամ Բենեգալի սիրված դերասանուհիներից էր և նկարահանվել է վերջինիս կողմից բեմադրված յոթ ֆիլմերում, որոնցից են «Գիշերվա վերջը» (1975 թ.), «Գող Չարանդասը» (1975 թ.), «Զարթոնք» (1976 թ.), «Դժվար դեր» (1977 թ.) և այլ կինոնկարներ։ «Դժվար դեր» ֆիլմի համար Սմիթա Պատիլը արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի։

Սմիթա Պատիլը ակտիվորեն ելույթներ էր ունենում կանանց իրավունքների համար, նրա կերտած կերպարներն աչքի էին ընկնում խիզախությամբ և ինքնուրույնությամբ։ Սմիթա Պատիլը նկարահանվել է ոչ միայն հինդի, այլ նաև գուջարաթի, մարաթհի և այլ լեզուներով ֆիլմերում։ Հետագա տարիներին նկարահանվել է «Վիրավորի ճիչը» (1980 թ.), «Ձերբազատում» (1981 թ.), «Շակտի» (1982 թ.), «Նվիրված ծառան» (1982 թ.), «Մեղքի զգացում» (1982 թ.), «Շուկայական հրապարակ» (1983 թ.), «Կարմիր պղպեղ» (1986 թ.), «Պարիր, պարիր» (1987 թ.) և այլ ֆիլմերում, որոնց մի մասը թողարկվել են դերասանուհու մահվանից հետո։

Անձնական կյանքը

Սմիթա Պատիլն ամուսնացել էր դերասան և քաղաքական գործիչ Ռաջ Բաբբարի հետ, ով հանուն Սմիթայի լքել էր իր առաջին կնոջը՝ թատրոնի դերասանուհի Նադիրա Զահիրին։ 1986 թվականի նոյեմբերի 28-ին ծնվել է Սմիթայի որդին՝ այժմ դերասան Պրատիկ Բաբբարը։ Սմիթա Պատիլը մահացել է 1986 թվականի դեկտեմբերի 13-ին՝ հետծննդյան բարդություններից։

Հնդկական ոչ կառավարական Priyadarshni Academy կազմակերպությունը դերասանուհու մահից հետո սահմանել է Սմիթա Պատիլի անվան պարգև, որով պարգևատրում են կինոարդյունաբերությունում հսկայական ներդրումներ ունեցած անձանց։

Մասնակի ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1975Գիշերվա վերջըNishaantՌուկմանի
1975Գող ՉարանդասըCharandas Chorարքայադուստր
1976ԶարթոնքManthanԲինդու
1977Դժվար դերBhumika: The RoleՈւշա
1977ՀաղթանակJait Re Jait-
1978ԲարերարությունAnugraham-
1978ՊարգևKondura (The Sage from the Sea)Պարվատի
1978ՄեկնումGamanԿհայրուն
1980Վիրավորի ճիչըAakroshՆագի
1980Ժողովրդական թատրոնBhavni BhavaiՈւջաան
1980Ինչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում էAlbert Pinto Ko Gussa Kyon Ata HaiՋոան
1981ԱրդյունքChakraԷմմա
1981ՁերբազատումSadgatiՋհուրիա
1982Վրեժի կրակBadle Ki AagԲիջլի
1982Սրտի խռովքDil-E-NadaanԱշա
1982ՇակտիShaktiՌոմա
1982ԳիտակցումArthԿավիտա Սանյալ
1982Երջանկություն որոնելիսBazaarՆաջմա
1982Նվիրված ծառանNamak HalaalՊունամ
1982Թաց կոպերBheegi PalkeinՇանտի
1982ԱռավոտUmbarthaՍավիտրի
1982Մեղքի զգացումSitamՄինակշի
1983ԶանգակածաղիկներGhungrooԿեսարբայ
1983ԱղետQayamatՇաշի
1983Կես ճիշտArdh SatyaՋյոտսնա Գոկհալե
1983ՀանդիպումHaadsaaԱշա
1983Շուկայական հրապարակMandiԶինատ
1984ՀրեշտակըFarishtaԿաշիբայ
1984Մենք միասին ենքHum Do Hamare Do-
1984ՈրդեգիրըAnand Aur AnandԿիրան
1984Իմ ձայնըAaj Ki AwazՌաջնի
1984ՌավանRaavanԳանգա
1984Մայրական երդումKasam Paida Karne Wale KiԱարտի
1984Սով, սեր և մեղքPet Pyaar Aur Paap-
1984ԵրդումShapathՇանտի
1984ՏարանգTarangՋանկի
1985Իմ տունը, իմ երեխաներըMeraa Ghar Mere BachcheԳիտա
1985Ինչու է այդպես պատահումAakhir Kyon?Նիշա
1985Աստված - մանկիկըDebshishuՍիտա
1985ՍտրկությունGhulamiՍումիտրա Սուլթան Սինգհ
1985Չիդամբարամ տաճարըChidambaramՇիվագամի
1986Քեզ հետ միասինAap Ke SaathԳանգա
1986ԱմրիտAmritԿամլա Շրիվաստավ
1986ՊարտքDahleezՍուկհբիր Կաուր
1986ԲոցAngaarayԱրտի Վարմա
1987Պարիր, պարիրDance DanceՌադհա
1987ԺողովուրդAvamդոկ. Շաբնամ
1987ՆպատակThikanaՇաշի Գոել
1987ՏիկնիկավարըSutradharՊրերնա
1988ԺառանգորդըWaarisՊարամջիտ
1989Փողոցների արքանGaliyon Ka BadshahՏուլսի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմիթա Պատիլ» հոդվածին։