Սղերդի գավառ

Սղերդ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում` Տիգրիսի և նրա ձախակողմյան Բիթլիս, Արևելյան Տիգրիս, Ռեդվան վտակների ու նրանց օժանդակների հովիտներում։ Վարչական կենտրոնը Սղերդ քաղաքն է։

Գավառ
Սղերդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
Այլ անվանումներՍգերտ, Սեորդ, Սեորտ, Սիերդ, Սիերտ, Սիիդ, Սիիթ, Սիիտ, Սիրթ, Սղերթ, Սղերտ
Մակերես11 300 կմ²
ԲԾՄ1100 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն60 000[1] մարդ (1890)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, ասորիներ[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1]
Տեղաբնականունսղերդցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

Սղերդի գավառը հյուսիսից սահմանակից է Բիթլիս, հարավ-արևելքից` Վան և Հեքյարի, հյուսիս-արևմուտքից՝ Գենջ գավառներին, հարավից՝ Դիարբեքիրի նահանգին։ Ռելիեֆը լեռնային է, միջին բարձրությունը 1100 մ է, տարածությունը՝ 11 300 հազ կմ2։

Գավառն հարուստ էր արգավանդ հողերով, ուներ փարթամ արոտավայրեր, խմելու և ոռոգելու առատ ջուր, հանքային աղբյուրներ։ Տեղ–տեղ նույնիսկ երեք անգամ բերք էին ստանում։

Պատմություն

Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ Սղերդի հայերի վիճակը առանձնապես ծանրացավ XIX դարի երկրորդ կեսից։ Ազգային ու կրոնական հալածանքները և տնտեսական անտանելի վիճակը այդ ժամանակվանից պանդխտության էին մղում հայերին։ Հենց միայն 1877 թվականին Սղերդից Կոստանդնուպոլիս և այլ վայրեր էին պանդխտել շուրջ 5000 հայեր։ Նրանց թիվը արագորեն ավելանացավ նաև հետագայում։

Սղերդի բազմահազար հայությանը դժվարին ճակատագիր բաժին ընկավ 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։ Այդ թվականին ռուսական զորքերն ու հայ կամավորները ազատագրեցին Սղերդը, սակայն շուտով հեռացան այնտեղից՝ հայությանը թողնելով միայնակ ու անօգնական։ Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ թուրք ջարդարարները 1915 թվականին համարյա ամբողջովին ոչնչացրին նրանց։ Միայն մի քանի հազար հոգու հաջողվեց ջարդից մազպուրծ լինել և գաղթել այլևայլ վայրեր։

1986 թվականի դրությամբ Սղերդն առանձին նահանգ է Թուրքիայի կազմում։

Բնակչություն

1890–ական թթ. գավառն ուներ շուրջ 60 000 բնակիչ, որից 30 000-ը՝ հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, քրդեր և ասորիներ։ Ըստ մեկ այլ տվյալներով բնակչության թիվը կազմում էր 100 000։

Տնտեսություն

Գավառն ուներ բազմաճյուղ տնտեսություն։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությանն։ Բացի այդ բնակչությունը զբաղվում էր նաև խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, մշակում էին սեխ, ձմերուկ, թուզ և այլ պտուղներ ու բանջարեղեն, որոնք մեծ պահանջարկ ունեին նաև հարևան գավառներում։

Հայերը հմուտ գինեգործներ էին, բրուտներ և մետաղագործներ։ Գավառի հայ արհեստավորների, հատկապես պղնձից և այլ մետաղներից պատրաստած իրերն ու առարկաները և շիլա կոչվող գործվածքը բարի համբավ ուներ նաև գավառի տարածքից դուրս։

Օգտակար հանածոներ

Սղերդում կան նավթի, պղնձի և այլ օգտակար հանածոների պաշարներ. որոնք արդյունահանվում էին պարզունակ եղանակներով։

Կրթություն և մշակույթ

1903 թվականին գավառում գործում էր 30-ից ավելի եկեղեցիներ ու մի քանի վանքեր, որոնց մեծ մասին կից կային վարժարաններ։

Վարչական բաժանում

XVI-XVIII դարերում մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի կազմում։ Գավառը բաժանված էր 7 գավառակներից, որոնց բնակավայրերի ընդհանուր թիվը 679 էր։ Ըստ 1882 թվականի տվյալների՝ Սղերդ գավառի շուրջ 100 գյուղեր հայաբնակ էին, իսկ 20-ն ուներ խառը բնակչություն[1]։

Սղերդի գավառի մեջ մտնում էին հետևյալ գավառակները.

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ