Սկարամուչա
Սկարամուչա (իտալ.՝ Scaramuccia՝ «Փոքրիկ կռվարար»), դիմակավոր կերպար իտալական դել արտե կատակերգությունում։ Իրենից ներկայացնում է հարավային կամ նեապոլյան դիմակների կվարտետը՝ Կովյելոյի, Տարտալյայի և Պուլչինելայի հետ։ Ֆրանսիայում այս կերպարին անվանում են Սկարմուշ (ֆր.՝ Scaramouche):
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/SAND_Maurice_Masques_et_bouffons_07.jpg/180px-SAND_Maurice_Masques_et_bouffons_07.jpg)
Մորիս Սանդի պատկերը, 1860 թվական
Սկարմուչիի դիմակը որոշ չափով կրկնօրինակում է հյուսիսային կապիտանի դիմակը, սակայն այն իր մեջ ավելի քիչ քաղաքական երգիծանք է կրում։ Այդ արդեն իսպանացի զավթիչ չէր, այլ սովորական գլուխգովան կռվարար, որը ոգով մոտ է Պլավտի կերպարներից որոշներին։ Նա գլուխգովան է, սիրում է հայհոյել, բայց հենց բանը հասնում է կռվին, նա վախկոտի պես փախչում է։ Եթե չհասցնի փախչել, ապա անխտիր ծեծվելու է։
Սկարմուչիի դիմակից ծնվել են կերպարներ Պասվարիելո-ն (ծառա, ալկոհոլիկ և շատակեր), Պասկվինո-ն (խորամանկ և սուտասան ծառա) и, во Франции, Կրիսպեն։
Իտալացի դրամատուրգ Կառլո Գոլդոնին «Ֆիդելի» թատերախմբում ելույթ ունենալու ժամանակ կատարում է Սկարմուչիի դերը։
Սկարմուշը նաև ներկա է Ռաֆաել Սաբատինիի երկու վեպերում, համանուն Միյո Դարիուսի համանուն շարանվագում և Queen անգլիական ռոք խմբի «Bohemian Rhapsody» երգում։
Պատկերասրահ
- Տիբերիո Ֆիորիլլի[en] Սկարամուշայի դերում,
XVII դարի փորագրություն - Դրվագ իտալական կատակերգության ներկայացումից
փորագրություն XVII դ. - Նեապոլյան Սկարապուչա,
ֆրանսական փորագրություն XVIII դ.
Տես նաև
Գրականություն
- Ա. Կ. Ջիվելեգով, «Իտալիայի ժողովրդական կատակերգություն», Մոսկվա, 1954թ., էջ 146—149.
- Մ. Բուլգակով Պարոն դե Մոլյերի կյանքը // Բուլգակով. Թատերագրական վեպ. — Մ.: 2002, էջ 56—57.