Սկանդար Քեյնս

Ալեքսանդր Էմին Կասպեր (Սկանդար) Քեյնս (անգլ.՝ Alexander Amin Casper "Skandar" Keynes, սեպտեմբերի 5, 1991(1991-09-05)[1], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4][5]), անգլիացի քաղաքական խորհրդատու և նախկին դերասան։ Խաղացել է Էդմունդ Պենվենսի դերը «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը», «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» և «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմերում։

Սկանդար Քեյնս
Ծնվել էսեպտեմբերի 5, 1991(1991-09-05)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՔամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունՊեմբրոկ քոլեջ (2014), Աննա Շերի թատրոն (2005) և Լոնդոն Սիթիի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան և political adviser
Ծնողներհայր՝ Randal Keynes?[3], մայր՝ Zelfa Hourani?[3]

Կենսագրություն

Դերասանը ծնվել է 1991 թվականին։ Նա ունի մեծ քույր՝ Սումայան։ Նրա մայրը լիբանանյան, իրանական և թուրքական ծագում ունի, իսկ հայրը՝ գրող և բրիտանիայի բնության պաշտպան Ռենդալ Քեյնսը՝ անգլիական ծագում։ Սկանդարի պապը նախքան Մեծ Բրիտանիա գաղթելը, եղել է Թունիսի նախագահի խորհրդականը։ Սկանդարի հորեղբայրը Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սայմոն Քեյնսն է[6], պապը՝ ֆիզիոլոգ Ռիչարդ Քեյնսը, նախապապը՝ ֆիզիոլոգ Էդգար Դուգլաս Էդրիանը, որը 1932 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել, իսկ ապուպապը՝ Չարլզ Դարվինն է[7]։ Սկանդարը կիսով չափ անգլիացի է, քառորդ չափով լիբանանցի, ութերորդ մասով թուրք և պարսիկ[8]։

Սկանդարը 2000-2005 թվականներին այցելել է Աննա Շերի թատերական դպրոցը։ 2008 թվականին Լոնդոնում ավատում է տղաների մասնավոր դպրոցը, որտեղ նաև սովորել է անգլիացի դերասան Դենիել Ռեդքլիֆը։

Մանկությունից սկսած, մասնակցել է տարբեր թատերական բեմադրություններին։ 2003 թվականին նա խաղացել է հեռուստատեսային «Ֆերրարի» ֆիլմում երիտասարդ Էնցո Ֆերրարի դերը։

2004 թվականի սկզբին ռեժիսոր Էնդրյու Ադամսոնը հաստատել է 12-ամյա Էդմունդ Պեվենսիի դերը։ Տղան խաղացել է «Նարնիայի ժամանակագրություններ»[9] ֆիլմի երեք սերիաներում գլխավոր դերերից մեկը։ Չնայած եռագրությունը հասավ մեծ հաջողությունների, Սկանդարը որոշեց չշարունակել դերասանի կարիերան։ 2014 թվականին նա ավարտեց համալսարանը[10] և այժմ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Քրիսթին Բլանտի խորհրդականն է[11]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2001ֆVictoria Died in 1901 and Is Still Alive TodayՈւեյֆ
2003ֆՖերրարիFerrariութամյա Էնցո Ֆերրարի
2005ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանըThe Chronicles of Narnia: The Lion, the Witch and the WardrobeԷդմունդ Պեվենսի
2008ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն ԿասպիանըThe Chronicles of Narnia: Prince CaspianԷդմունդ Պեվենսի
2008Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն ԿասպիանըThe Chronicles of Narnia: Prince CaspianԷդմունդ Պեվենսի
2010ֆՆարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողըThe Chronicles of Narnia: The Voyage of the Dawn TreaderԷդմունդ Պեվենսի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ