Սկանդալ Essjay-ի հետ

Essjay-ի հետ սկանդալը կապված է Անգլերեն Վիքիպեդիայի մասնակցի ինքնակոչման հետ։ 24-ամյա ուսանողը, որն իր նյութերը խմբագրում էր Essjay անվան տակ, ներկայացել էր որպես պրոֆեսոր, սակայն հետո պարզվել էր, որ վերջինս ինքնակոչ է և նյութերը տեղադրել էր սկսնակների համար նախատեսված առցանց ձեռնարկներից։ Մինչ Essjay-ի մասին ճշմարտության հրապարակային դառնալը, Ջիմմի Ուելսը նրան արդեն հասցրել էր նշանակել Հաշտարար հանձնաժողովներից մեկում։

Իրադարձությունների ժամանակագրություն
  • փետրվարի 8, 2005 թ. — Essjay մասնակցի հաշվի գրանցում։
  • 2005—2006 — Essjay-ը հայտարարում է, որ դասավանդում է աստվածաբանություն և գիտական կոչում ունի[1]։
  • հուլիսի 31, 2006The New Yorker թերթում հրապարակվում է Essjay-ի հետ հարցազրույցը։
  • հունվար, 2007՝ Essjay-ը աշխատանքի է անցնում «Վիքիա» կազմակերպությունում։
  • հունվարի 7, 2007 — Essjay-ը Վիքիայում գրանցում է իր տվյալները (անուն, զբաղմունք, Վիքիմեդիայի տարբեր նախագծերի մասնակցությունների տվյալներ), որոնք արմատապես հակասում էին Վիքիպեդիայի իր էջում հրապարակված տվյալներին։
  • հունվար, 2007՝ Դանիել Բրանտը (անգլ. Daniel Brandt) դիմում է Ջորդանին՝ բացատրելու նրա կենսակգրական հակասությունները[2]։
  • փետրվարի 2, 2007 — Եվս մեկ մասնակից խնդրում է Ջորդանին բացատրել կենսագրական անհամապատասխանատվությունը։ Նա պատասխանում է[3]։
  • փետրվարի 23, 2007 — Ջիմմի Ուելսը հայտարարում է, որ Essjay-ը ընդգրկվել է Հաշտարարի հանձնաժողովներից մեկում[4]։
  • փետրվարի 29, 2007The New Yorker թերթը տպագրում է հուլիսի 31-ի հարցազրույցի հերքումը «Նամակ խմբագրությանը» էջում։ Էլեկտրոնային լրատվամիջոցները այս իրադարձությանն անդրադառնում են մեկ օր հետո[5][6]։
  • մարտի 3, 2007 — Ջիմմի Ուելսը առաջարկում է Ջորդանին կամավոր լքել «պատասխանատու պաշտոնը»։ Բ․ Ջորդանը լքում է Վիքիպեդիան, որոշ ժամանակ անց էլ՝ Վիքիան։
  • մարտի 5, 2007 — Իրադարձությանն անդրադառնում է Նյու Յորք Թայմս-ը։
  • մարտի 6, 2007 — Ջորդանի բնակավայրի տեղի թերթը տպագրում է հոդված նրա՝ ժամանակին United States Trustee Program և Trustee Program կազմակերպություններում աշխատելու մասին կասկածներով։ Այդ աշխատանքների մասին տվյալները Ջորդանը հրապարակել էր Վիքիայի իր էջում[7]։
  • մարտի 7, 2007 — Պատմությունը գրավում է Associated Press լրատվական գործակալության ուշադրությունը։
  • մարտի 8, 2007 — Պատմության մասին ռեպորտաժ է ցուցադրվում World News with Charles Gibson հեռուստաալիքով[8]։
  • մարտի 12, 2007The New Yorker-ը տպագրում է Ջիմմի Ուելսի պաշտոնական ներողությունը[9]

Հարցազրույց

Ջորդանի լուսանկարը Վիքիայի իր էջից

The New Yorker թերթի աշխատակցուհի Սթեյսի Շիֆը պատրաստվում էր հոդված գրել Վիքիպեդիայի մասին։ Նախագծի մասնակիցներից մեկը առաջարկում է նրան հարցազրույց վերցնել Ռայան Ջորդանից (անգլ.՝ Ryan Jordan), որն այդ ժամանակ հայտնի էր Essjay կեղծանունով։ Essjay-ը համաձայնում է կիսվել Վիքիպեդիայի՝ իր ադմինիստրատորային աշխատանքի փորձով այն պայմանով, որ Շիֆը չի բացահայտի իր անձնական տեղեկությունը, բացի այն տեղեկությունից, որը պարունակվում է իր էջում։

Հարցազրույցի ժամանակ Ջորդանը հայտնում է, որ ունի գիտական կոչումներ աստվածաբանությունից և երկար ժամանակ է ինչ դասավանդում է մասնավոր համալսարանում։ Բացի այդ նա ասում է, որ անցկացնում է Վիքիպեդիայում ոչ պակաս քան 14 ժամ, և իր զբաղմունքի մասին տեղյակ չեն ո՛չ իր գործընկերները, ո՛չ մտերիմ ընկերները։

Նա պատմում էր, որ հաճախ իր հետ է իր համակարգիչը, ինչը թույլ է տալիս զբաղվել սիրելի զբաղմունքով, մինչ իր ուսանողները թեստային աշխատանք են կատարում։ Նա հավելում է, որ իր անունից նամակ է ուղարկել համալսարանի մի դասախոսի, որն արգելում էր օգտագործել Վիքիպեդիայի նյութերը աշխատանքների մեջ։ Նամակի մեջ նա հավաստիացել է Վիքիպեդիայի նյութերի ճշմարիտ լինելու մեջ և իր պնդումներին արժեք տալու համար օգտագործել է գեղարվեստական իր գերարտոնությունը։

Հարգելի պրոֆեսոր Իմյարեկ, ես ինտերնետ-հանրագիտարան Վիքիպեդիայի ադմինիստրատորն եմ, բացի այդ, երկար ժամանակ է ինչ դասավանդում եմ աստվածաբանություն։ Հրավիրում եմ Ձեզ այցելել իմ անձնական էջ և համոզվել իմ որակավորման մեջ։

Բացահայտում

Իր իրական տվյալները Ջորդանը հրապարակում է Վիքիայի իր անձնական էջում[10][11][12], որից հետո Վիքիպեդիայի իր գործընկերները նրան խնդրում են բացատրել բոլոր ակնհայտ անհամապատասխանությունները, որին Ջորդանը պատասխանում է.

Վիրտուալ տարածությունը լի է տարօրինակ մարդկանցով, որոնք անընդհատ փնտրում են իրենց զոհերին Վիքիպեդիայում և այլ նախագծերում։ Նրանք սիրում են նվաստացնել, թույն դավել և խորտակել մարդկանց կյանքեր (ոմանց նույնիսկ ուղարկել են բանտ ...)։ Վաղ թե ուշ դուք ձեզ կմատնեք։ Կասեք մի ավելորդ բան, և նրանք դուրս կգան ձեր դեմ։ Ընդհանուր առմամբ ես եղել եմ այն, ինչ կամ։ Ստել եմ որոշ մանրուքներ՝ տարիքս, բնակության և աշխատանքի վայրերս։

Հասարակական գործիչ Դենիել Բրանտը, որը հաճախ քննադատում էր Վիքիպեդիան, Ջորդանի մասին տեղեկությունը հայտնում է «The New Yorker» թերթի խմբագրությանը։ 2007 թվականին փետրվարին լույս է տեսնում հոդվածի հերքման մասին տեղեկությունը։ Այնտեղ ասվում է՝ «Ջորդանը խոստովանել է, որ 24 տարեկան է, չունի ոչ մի գիտական աստիճան և երբեք չի դասավանդել»[13]։

Ծանոթագրություններ