Սլոբոդան Ռայկովիչ

Սլոբոդան Ռայկովիչ (սերբ.՝ Слободан Рајковић,փետրվարի 3, 1989(1989-02-03)[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, Հունգարիայի ՄՏԿ ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Սերբիայի հավաքականի կազմում։

Սլոբոդան Ռայկովիչ
Քաղաքացիությունը Սերբիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 3, 1989(1989-02-03)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
Հասակ191 սանտիմետր
Քաշ85 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Ակումբային կարիերա

Սլոբոդան Ռայկովիչը Բելգրադի «ՕՖԿ» ֆուտբոլային ակումբի սան է։ Հիմնական թիմում նորամուտ է ունեցել 15 տարեկանում։

2005 թվականի նոյեմբերին Անգլիայի «Չելսի» ակումբը 5 մլն եվրոյով ձեռք է բերել ֆուտբոլիստին, այդ տրանսֆերն այն ժամանակ ռեկորդային էր աշխարհում տասնութ տարեկան չդարձած ֆուտբոլիստի համար վճարված գումարի չափով։ Ստորագրված պայմանագրի համաձայն՝ Ռայկովիչը պետք է ևս մեկ մրցաշրջան մնար «ՕՖԿ»-ում, բայց արդեն վարձավճարով։

2007 թվականին Սլաբոդան կրկին վարձակալության է տրվել, այս անգամ արդեն Նիդերլանդների Էյնդհովենի «ՊՍՎ» ակումբ։ Ռայկովիչի նորամուտը կայացել է 2007 թվականի օգոստոսի 19-ին Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության մրցախաղում «Հերակլես» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է ՊՍՎ-ի հաղթանակով՝ 2։ 0 հաշվով[3]։ Այդ խաղում Սլոբոդանը խաղի 87-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Արունա Կոնեին։ Առաջնությունում Ռայկովիչը հազվադեպ է խաղացել ՊՍՎ-ի հիմնական կազմում, սակայն դարձել Է Նիդերլանդների չեմպիոն։

Վարձակալության ավարտից հետո Ռայկովիչը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Տվենտե» ակումբ[4]։ «Տվենտե» ակումբի կազմում Սլոբոդանը առաջնությունում նորամուտը նշել է 2009 թվականի փետրվարի 17-ին «Վիտես»-ի դեմ խաղում, որն ավարտվել է «Տվենտե»-ի տնային հաղթանակով՝ 2:1 հաշվով[5]։ Ակումբի կազմում իր մեկնարկային մրցաշրջանում Ռայկովիչն առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ[6]։ Հունիսի կեսերին «Տվենտե» ակումբը Ռայկովիչի վարձակալությունը երկարացրել է մինչև 2010 թվականը[7]։

Վերադառնալով «Չելսի»՝ Ռայկովիչը չի կարողացել Անգլիայում աշխատելու և լոնդոնյան ակումբում հանդես գալու թույլտվություն ստանալ[8]։ 2011 թվականի օգոստոսի 24-ին «Չելսի» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ Ռայկովիչը տեղափոխվելու է «Համբուրգ» ակումբ։ Ռայկովիչը դարձել է 5-րդ խաղացողը, որը 2011 թվականի ամռանը «Սթեմֆորդ Բրիջ»-ից տեղափոխվել է «դինոզավրեր»։ Պայմանագիրը նախատեսված էր 4 տարով։ 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Կայզերսլաուտերն»-ի դեմ խաղում՝ փորձելով հասնել գնդակին կողային գծի մոտ և հետ մղել մրցակցի թիմի խաղացողին, արմունկով հարվածել է նրա դեմքին, որից հետո պատժվել է կարմիր քարտով։ Որակազրկումից հետո Ռայկովիչը վերադարձել է խաղադաշտ, սակայն մի շարք անհաջող խաղերից հետո, ուղարկվել է պահեստ։ Նրա խաղը մրցաշրջանի ընթացքում բազմիցս խոչընդոտել են երկրպագուները և մասնագետները։ Օգոստոսին տեղեկություն էր տարածվել, որ «Այաքս»-ը և «Լացիո»-ն հետաքրքրված են սերբ պաշտպան ձեռք բերելու հարցում[9]։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակումից առաջ Դոնեցկի «Մետալուրգ»-ը Ռայկովիչին վարձակալելու առաջարկով դիմել է «Համբուրգ»-ին։ Սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է «Մետալուրգ»-ի հետ համագործակցելու առաջարկից՝ պատճառաբանելով, որ հոգնել է վարձակալությունից[10]։ 2012/13 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը անցկացրել է միայն հունվարին՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Վերդեր Բրեմեն» դեմ, սակայն արդեն երկրորդ խաղում «Վերդեր»-ի հետ վնասվածք է ստացել և դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը[11]։ 2014 թվականի հունիսին «Համբուրգ» հայտարարել է, որ Ռայկովիչի հետ պայմանագիրը չի երկարաձգվի[12]։

Նույն թվականի հուլիսին հայտնվել է ինֆորմացիա, որ սերբ պաշտպանը կարող է տեղափոխվել Հունաստանի ՊԱՕԿ ակումբ, բայց տրանսֆերը չի կայացել[13]։ Աշնանը «Ռուբին» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը պատմել է, որ հետաքրքրված է եղել Ռայկովիչին Կազանի ակումբ հրավիրելով, սակայն թիմի ղեկավարը ասել է, որ այդ ֆուտբոլիստի կարիքը չկա[14]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին պայմանագիր է ստորագրել «Դարմշտադտ» ակումբի հետ[15]։

2016 թվականի ամռանը դարձել է «Պալերմո» ակումբի խաղացող։ Պայմանագրի ժամկետի և տրանսֆերի գումարի մասին ոչինչ չի ասվել[16]։ 2018/19 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Պալերմո»-ն ֆինանսական կանոնների խախտումի պատճառով Սերիա Բ-ից դուրս է մնացել և տեղափոխվել է սիրողական Սերիա Դ[17]։ Թիմի բոլոր խաղացողները, ներառյալ՝ Ռայկովիչը, ստացել են ազատ գործակալի կարգավիճակ։

2020 թվականի օգոստոսինն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբ։

Կարիերա հավաքականում

Սլոբոդանը հանդես է եկել Սերբիայի մի քանի տարիքային հավաքականներում, Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռայկովիչը նորամուտ է ունեցել Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ մրցախաղում։

Անձնական կյանք

Հանդիպել է Ժելկո Ռաժնատովիչի այրու՝ սերբ փոփ երգչուհի Սվետլանա Ռաժնատովիչի հետ[18]։

Ձեռքբերումներ

ՊՍՎ
«Տվենտե»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլոբոդան Ռայկովիչ» հոդվածին։