Սիցիլիայի կոմսություն


Սիցիլիայի կոմսություն, հայտնի է նաև որպես Սիցիլիայի և Կալաբրիայի շրջան[1][2], նորմանական պետություն՝ ստեղծված Մալթա և Սիցիլիա կղզիների վրա, եղել է Կալաբրիայի մաս 1071-1130 թվականներին[3]։ Կոմսությունը ձևավորվել է Սիցիլիական Էմիրաթի տեղում(գոյություն ունի 965 թվականից)։ Դեպի Սիցիլիա նորմանական ներխուժման ընթացքում (1060-1091)։

Սիցիլիայի կոմսություն
 Սիցիլիայի էմիրություն 1071 - 1130 Սիցիլիայի թագավորություն 
Քարտեզ

Southern _Staly_1112.svg
(1112)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պալերմո
Լեզու լատիներեն, հունարեն, արաբերեն, սիցիլերեն
Արժույթ սիցիլիական պիաստր
Իշխանություն
Պետության գլուխ միապետ

Պատմություն

Ստեղծվել է Ռոբերտ Գվիկսարի կողմից 1071 թվականին իր եղբայր Ռոբերտ Բոսի համար։ 1059 թվականին Հռոմի պապ Նիկոլայ Երկրորդը Ռոբերտ Գվինսկուն շնորհեց Անուլիի, Կալաբրիի և Սիցիլիայի հերցոգի տիտղոս մուսուլմանների դեմ տարած հաղթանակի համար։ 1061 թվականին Գվիկսարը գլխավորեց դեպի Սիցիլիա կատարված արշավանքը[4], որի ընթացքում հաղթեց Մեսսինային։ 1071 թվականին Էմիրաթի մայրաքաղաք Պալերմոն գրավելուց հետո Գվիսկարը այն դարձրեց նոր կոմսության մայրաքաղաք` տալով եղբորը սիցիլիական կոմսի տիտղոս և լիարժեք իրավունք թերակղզու վրա։ 1091 թվականին ընկավ Նոտոն։ Այդ թվականից սկսվեցին Մալթայի համար կռիվները, որոնք ավարտվեցին 1127 թվականին թերակղզու վրա արաբների վերահսկողությամբ։ Ռոբերտ Գվիկսարը Ռոժերին կանգնեցրեց երկընտրանքի առաջ։ Ռոժեր II Սիցիլիացու և Վիլհելմ II Ապուլինացու կառավարման ժամանակ երկու նորմանական պետությունների միջև բորբոքվեց հակասություն։ Կալիկաստ II պապի աջակցության շնորհիվ բարձրացած ապստամբությունը Ջոդան Արիանիի ղեկավարությամբ օգնությամբ ճնշելու փոխարեն իրեն ժառանգորդ է դարձնում Ռոջեր Սիցիլացուն (1121 թվական)։ Անժառանգ Վիլհելմը իրեն ժառանգորդ է դարձնում Վիլհելմ Սիցիլիացուն։ Երբ 1127 թվականին մահանում է Վիլհելմը, Ռոջերը ժառանգում է մայրցամաքը, իսկ երեք տարի անց՝ 1130 թվականին, պապ Անակլետի հաստատմամբ կոմսությունը դարձնում թագավորություն։

Ծանոթագրություններ