Սիրո գործակից

Սիրո գործակից, 2015 թվականին «Կարգին ստուդիա»-ի և «Էսքիզ ստուդիա»-ի կողմից նկարահանված ռոմանտիկ կատակերգություն։

Սիրո գործակից
ԵրկիրՀայաստան
Ժանրկատակերգություն, սիրային, սպորտային
Թվական2015
Պրեմիերա2015, հոկտեմբերի 21
Լեզուհայերեն
ՌեժիսորԱրման Մարության Վահագն Խաչատրյան
ՊրոդյուսերԳլխավոր պրոդյուսեր՝ Հայկ Մարության, Սերգեյ Հարությունյան
Սցենարի հեղինակՌոբերտ Մարտիրոսյան Արման Մարության
ԴերակատարներՀայկ Մարության Գարիկ Պապոյան Էթերի Ոսկանյան Արմինե Պողոսյան
ՕպերատորՄկրտիչ (Արգո) Բարոյան
ԿինոընկերությունKargin Studio, Eskiz Studio
Տևողություն1 ժամ 47 րոպե
Բյուջե400 հազար դոլար

Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2015 թվականին, 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել շնորհանդեսը, 2015 թվականի հոկտեմբերի 22-ից ցուցադրվել է կինոթատրոններում և 2016 թվականի մարտի 12-ին հեռաձարկվել է Արմենիա հեռուստաընկերության եթերում։

Սյուժե

Երկու ընկերներ, որոնք ունեն համատեղ բիզնես, որոշում են գումար հայթայթել այն փրկելու համար։ Նրանք որոշում են անելանելի դրությունից դուրս գալու համար դիմել կանացի թենիսի մրցախաղին առնչվող խարդախության։ Թենիսիստուհիներից մեկին սիրահարված հերոսին, սակայն, ուզում են ամուսնացնել թաղային հեղինակություն Աղվանի դստեր՝ Փիրուզի հետ։ Ռոմանտիկ հերոսին հետապնդում, սիրահետում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, և վերջինիս կինը՝ Ժաննան, ով, ևս, փորձում է գայթակղել հերոսին[1]։

Դերերում

ԴերակատարԿերպար
Հայկ ՄարությանԱրամ
Գարիկ ՊապոյանՌաֆո
Էթերի ՈսկանյանԱնի
Արմինե ՊողոսյանՓիրուզ
Ռուդոլֆ ՂևոնդյանԱղվան
Լուիզա ՆերսիսյանԺաննա
Ժենյա ՄկրտումյանՄարետ
Խորեն ԼևոնյանԲագրատ
Աննա ՀարությունյանԻվետա
Լևոն ՀարությունյանԱռաջնորդ
Արման ՆավասարյանԿոնսերժ Գագո
Ռաֆայել ԵրանոսյանԴիզայներ
ԱրմուշԴիզայներ
Սաթենիկ ՀազարյանՋոկատավարուհի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ