Սիրշա Ռոնան

ամերիկացի դերասանուհի

Սիրշա Ունա Ռոնան[6] (իռլանդերեն՝ Saoirse Una Ronan, ˈsˠiːɾʲʃə ˈuːnˠə ˈɾˠɔn̪ˠən̪ˠ, անգլ.՝ ˈsɜrʃə ˈuːnə ˈroʊnən[7] Սերշա կամ Սյորշա Ունա Ռոունան, ապրիլի 12, 1994(1994-04-12)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][8][9], ԱՄՆ-ում), իռլանդացի դերասանուհի[10]։ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է, (2018), BAFTA-ի մրցանակի հնգակի հավակնորդ և «Օսկար» մրցանակի քառակի հավակնորդ «Քավություն» (2007), «Բրուքլին»(2015), «Լեդի Բյորդ» (2017), «Փոքրիկ տիկիններ» (2019) ֆիլմերի համար։

Սիրշա Ռոնան
անգլ.՝ Saoirse Ronan
Ծնվել էապրիլի 12, 1994(1994-04-12)[1][2][3][…] (30 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Փոլ Ռոնան
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Սիրշա Ռոնանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 12-ին[8][9], ԱՄՆ-ում։ Նա Մոնիկայի (ծնյալ Բրեննան) և դերասան Պոլ Բրենանի միակ երեխան է[11][12]։ Ռոնանը և ծնողները տեղափոխվել են Դուբլին՝ Իռլանդիա, երբ նա երեք տարեկան էր։ Դրանից հետո նրանք կարճ ժամանակ ապրել են Կարլոու կոմսությունում, որտեղ Սիրշան սովորել է Ardattin[13] դպրոցում։ Դրանից հետո ուսուցումը շարունակել է տանը։ Դեռահաս տարիքում Ռոնանը ծնողների հետ վերադարձել է Դուբլին և բնակություն հաստատել Հութ ավանում[14][15](ռուս.՝ Хаут, անգլ.՝ Howth [houθ], իռլ.՝ Binn ɡdair):

Կարիերա

Նախադպրոցական տարիքում հոր հետ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանի սեփականությունը», «Վերոնիկայի որսը»։ Մեծ կինոյում դեբյուտային է դարձել է Ջո Ռայթի «Քավություն» (2007) դրաման, որտեղ կերտել է դեռահաս աղջկա՝ ապագա գրողի կերպարը։ Այս դերի համար Սիրշա Ռոնաը առաջադրվել է որպես «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի հավակնորդ[16]։ Միաժամանակ նկարահանվել է «Ես երբեք քոնը չեմ լինի» կատակերգությունում(2007) և «Քաղաք Էմբեր. Փախուստ» ֆանտաստիկ ֆիլմում (2008)։

2017թ. Օսկար՝ «Տիկին Բյուրդ» ֆիլմում լավագույն կնոջ դերի համար

2009 թվականին Ռոնանը նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի ֆիլմում՝ որպես գլխավոր դերասանուհի, որը նկարահանվել է Ալիս Սիբոլդի (անգլ.՝ Alice Sebold) համանուն՝ «Նուրբ ոսկորներ» գրքի հիման վրա[17]:Ֆիլմի հերոսուհին՝ 14-ամյա Սյուզի Սելմոնը, դառնում է մոլագարի զոհ, որը նրան բռնաբարում է և դաժանաբար սպանում ՝ թաքցնելով դիակը չհրկիզվող պահարանում։ Մահվանից հետո Սյուզին հետևում է իր մերձավորների ճակատագրերին իր աշխարհից։

2011 թվականին Սիրշան նկարահանվել է Ջո Ռայտայի մարտաֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար։

2013 թվականին նկարահանվել է Ստեֆանի Մայերի «Հյուրը» վեպի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմում՝ մարմնավորելով Աննայի կերպարը։ Միաժամանակ նկարահանվել է ռեժիսոր Քևին Մակդոնալդի «Ինչպես եմ ես հիմա սիրում» ֆիլմում։

2008 թ.

2014 թվականին մարմնավորել է Ադաթային ՝ Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում։ Ֆիլմը Բերլինյան կինոփառատոնի ժամանակ արժանացել է գրան-պրիի։

Փորձնական մարմնավորել է Լունա Լավգուդի կերպարը «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմում։ Մի քանի ֆիմերում հրաժարվել է մասնակցել, քանի որ այդ ժամանակ մասնակցում էր այլ նախագծերի («Աննա Կարենինա», «Հոբիթ. Սմոգի պարապուտը»

Սիրշա Ռոնան

2015 թվականին խաղացել է Քոլմ Թոյբինի՝ համանուն վեպի հիման վրա նկարահանված «Բրուքլին» ֆիլմում[18]։ Այս ֆիլմից հետո դառնում է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի հավակնորդ[19][20]։

2017 թվականին մարմնավորել է Մակֆերսոնի կերպարը Գրետա Գերվիգի «Լեդի Բյորդ» ֆիլմում։ Այս ֆիլմից հետո դերասանուհին արժանանում է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն կանացի դեր կոմեդիայի և մյուզիքլի ժանրում, ինչպես նաև 2018-ի «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի, AACTA կինոմրցանակի հավակնորդ[21][22]։

Անձնական կյանք

Սիրշա Ռոնանը ունի Ամերիկայի և Իռանդիայի քաղաքացիություն[23]։ Բնակվում է Իռլանդիայում[24]։

Ֆիլմագրություն

տարեթիվֆիլմի անվանումբնագրի անվանումդեր
2003-2004«Կլինիկա»The ClinicՌայնոն Ջերայթի
2005«Ապացույց»ProofՕրլա Բոլանդ
2007«Ես երբեք քոնը չեմ լինի»I Could Never Be Your WomanԻզզի Մենսֆորտ
2007Ջոնան Թումի Սուրբ Ծննդյան հրաշքըThe Christmas Miracle of Jonathan ToomeyՍելյա Խարդվիկ
2007«Քավություն»AtonementԲրայոնի Թալլիս (13 տարեկան)
2007«Մահացու համար»Death Defying ActsԲենջի Մակգարվի
2008«Քաղաք Էմբեր. Փախուստ»City of EmberԼինա Մեյֆլիտ
2010«Արիետին՝ լիլիպուտների երկրից»ArriettyԱրիետի

Դերեր թատրոնում

Տարեթիցանվանումդերթատրոնծան
2016The CrucibleԱբիգայլ ՈւիլյամսWalter Kerr Theatre

Տեսահոովակներ

  • 2013թ. — «Garden’s Heart»
  • 2016թ. - «Cherry Wine
  • 2017թ. — «Galway Girl

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb.com կայքում[25]։

ՄրցանակտարեթիվԿատեգորիաՖիլմարդյունք
Օսկար2008Երկրորդ պլանի լավագույն կանացի դերՔավությունառաջադրում
2016Լավագույն կանացի դերԲրուքլինառաջադրում
2018Լավագույն կանացի դերՏիկին Բյորդառաջադրում
2020Լավագույն կանացի դերՓոքրիկ տիկիններառաջադրում
BAFTA2008Երկրորդ պլանի լավագույն կանացի դերՔավությունառաջադրում
2010Լավագույն կանացի դերՆուրբ ոսկորներառաջադրում
2016Լավագույն կանացի դերԲրուքլինառաջադրում
2018Լավագույն կանացի դերՏիկին Բյորդառաջադրում
Ոսկե գլոբուս2008Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր-ԿինոֆիլմՔավությունառաջադրում
2016Լավագույն կանացի դեր- դրամաԲրուքլինառաջադրում
2018Լավագույն կանացի դեր -դրամաՏիկին Բյորդառաջադրում
2020Լավագույն կանացի դեր-դրամաՓոքրիկ տիկիններառաջադրում
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ2015Լավագույն դերասանական կազմՀյուրանոց «Գրանտ Բուդապեշտ»առաջադրում
2016Լավագույն կանացի դերԲրուքլինառաջադրում
2018Լավագույն կանացի դերՏիկին Բյորդառաջադրում
Երկրորդ պլանի լավագույն կանացի դերՏիկին Բյորդառաջադրում
Սպուտնիկ2008Երկրորդ պլանի լավագույն կանացի դերՔավությունառաջադրում
2016Լավագույն կանացի դեր-դրամաԲրուքլինհաղթանակ
2018Լավագույն կանացի դեր-կոմեդիաՏիկին Բյորդառաջադրում
Սատուրն (մրցանակ)2010Լավագույն երիտասարդ դերասանուհիՆուրբ ոսկորներհաղթանակ
2012Լավագույն երիտասարդ դերասանուհիՀաննա. Կատարյալ զենքառաջադրում
2014Լավագույն երիտասարդ դերասանուհիԻնչպես եմ ես հիմա սիրումառաջադրում
AACTA կինոմրցանակ2016Լավագույն կանացի դերԲրուքլինառաջադրում
2018Լավագույն կանացի դերՏիկին Բյորդառաջադրում
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ2013Լավագույն դերասանուհիԻնչպես եմ ես հիմա սիրումառաջադրում
2015Լավագույն դերասանուհիԲրուքլինհաղթանակ
Անկախ ոգի (մրցանակ)2018Լավագույն կանացի դերՏիկին Բյորդառաջադրում
Գոտեմ (մրցանակ)2017Լավագույն դերասանուհիՏիկին Բյորդհաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրշա Ռոնան» հոդվածին։