Սիլվանա Մանգանո

Սիլվանա Մանգանո (իտալ.՝ Silvana Mangano, ապրիլի 21, 1930(1930-04-21)[1][2][3][…] կամ ապրիլի 23, 1930(1930-04-23)[4], Հռոմ, Իտալիա[5] - դեկտեմբերի 16, 1989(1989-12-16)[1][2][6][…], Մադրիդ, Իսպանիա), իտալացի դերասանուհի։ Նրա ստեղծագործական կյանքն սկսվել է իտալական նեոռեալիզմի ժամանակաշրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է նաև որպես պարուհի և մոդել։

Սիլվանա Մանգանո
իտալ.՝ Silvana Mangano
Ծնվել էապրիլի 21, 1930(1930-04-21)[1][2][3][…] կամ ապրիլի 23, 1930(1930-04-23)[4]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[5]
Մահացել էդեկտեմբերի 16, 1989(1989-12-16)[1][2][6][…] (59 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանPawling Cemetery[7]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Դինո դե Լաուրենտիս
Երեխա(ներ)Ռաֆայելա դե Լաուրենտիիս և Veronica De Laurentiis?
silvanamangano.it

Կենսագրություն

Սիլվանա Մանգանոն ծնվել է 1930 թվականի ապրիլի 21-ին[8] իտալացի վագոնավարի և էմիգրանտ անգլուհու ընտանիքում։ 1947 թվականին Ջինա Լոլոբրիջիդայի, Ջաննա Մարիա Կանալեի և Էլեոնորա Ռոսսի Դրագոյի հետ միասին մասնակցել է «Միս Իտալիա» գեղեցկության մրցույթին, որում հաղթել է Լյուչիա Բոզեն։ Չնայած նրա կինոդեբյուտը կայացել էր 1945 թվականին՝ «Վերջին վճիռը» կինոնկարում, սակայն գլխավոր դերով առաջին անգամ հանդես է եկել 1949 թվականին Ջուզեպպե դե Սանտիսի կողմից նկարահանված «Դառը բրինձ» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերներն էին Վիտտորիո Գասմանը և Ռաֆ Վալլոնեն։ Մեծ մասամբ նա նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի և Պիեռ Պաոլո Պազոլինիի ֆիլմերում, որոնցում բացահայտվել է նրա դրամատիկական տաղանդը։

Սիլվանա Մանգանոն առավելապես հայտնի է Վիտտորիո դե Սիկայի «Նեապոլի ոսկին» (1954թ., Տոտոյի և Սոֆի Լորենի հետ միասին), Մարիո Կամերինիի և Մարիո Բավայի «Ոդիսևսի թափառումները» (1954 թ., Քըրք Դուգլասի և Էնթոնի Քուինի հետ միասին), Մարիո Մոնիչելլիի «Մեծ պատերազմ» (1959 թ., Ալբերտո Սորդիի և Վիտտորիո Գասմանի հետ միասին), Վիտտորիո դե Սիկայի «Ահեղ դատաստան» (1961 թ., Ալբերտո Սորդիի, Վիտտորիո Գասմանի, Անուկ Էմեի և Ֆերնանդելի հետ միասին), Ռիչարդ Ֆլեյշերի «Բարաբբա» (1961 թ., Էնթոնի Քուինի և Արթուր Քենեդիի հետ միասին), ինչպես նաև «Վհուկները» (1967 թ.), «Էդիպ արքա» (1967 թ.), «Թեորեմ» (1968 թ.), «Մահ Վենետիկում» (1971 թ.), «Դեկամերոն» (1971 թ.), «Լյուդվիգ» (1972 թ.), «Ընտանեկան դիմանկարը ինտերիերում» (1974 թ.) և այլ ֆիլմերում իր դերակատարումներով։ Սիլվանա Մանգանոյի վերջին դերը Նիկիտա Միխալկովի «Սև աչեր» (1987 թ., Մարչելլո Մաստրոյանիի հետ միասին) կինոնկարում ` Էլիզայի կերպարն էր։

Անձնական կյանքը

Սիլվանա Մանգանոն երիտասարդ տարիներին սիրավեպ է ունեցել Մարչելլո Մաստրոյանիի հետ։ 1949 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա։ 1981 թվականին նրա որդին` Ֆեդերիկոն, զոհվել է ավիավթարից։ Ամուսնալուծվել են 1983 թվականին։ Բոսնիացի երգչուհի Սիլվանա Արմենուլիչը իր բեմական անունը վերցրել էր ի պատիվ Սիլվանա Մանգանոյի։

Սիլվանա Մանգանոն մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 16-ին[9]՝ Մադրիդում, թոքերի քաղցկեղից։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1945Վերջին վճիռըLe jugement dernier-
1947Սիրային ըմպելիքL'elisir d'amore-
1949Դառը բրինձRiso amaroՍիլվանա
1949Գայլը ՍիլայիցIl lupo della SilaՌոզարիա Կամպոլո
1950Ավազակ ՄուսոլինոնIl brigante MusolinoՄառա
1951ԱննաAnnaԱննա
1954ՄամբոMamboՋիովաննա Մազետի
1954Ոդիսևսի թափառումներըUlisseԿիրկե, Պենելոպե
1954Նեապոլի ոսկինL'oro di NapoliԹերեզա
1957Մարդիկ և գայլերըUomini e lupiԹերեզա
1957Այս դաժան դարըThis Angry AgeՍյուզաննա
1958ԲուքLa tempestaՄաշա Միրոնովա
1959Մեծ պատերազմLa grande guerraԿոնստանտինա
1960Հինգ խայտառակված կանայք5 Branded WomenՋովանկա
1960ՀանցագործությունCrimenՄարինա
1961Ահեղ դատաստանIl giudizio universaleՍինյորա Մատտեոնի
1961ԲարաբբաBarabbasՌաքել
1962Վերոնյան դատավարությունIl processo di VeronaԷդդա Կիանո
1964Իմ տիրուհիLa mia signoraկին, Կլարա, Էրիթրեա, Լուչանա
1964Թռչող ափսեIl disco volanteՎիտտորիա
1965Ես, ես, ես և ուրիշներըIo, io, io.... e gli altriՍիլվիա
1966Ներեցեք, դուք կողմ եք թե դեմScusi, lei è favorevole o contrario?Էմանուելա
1967ՎհուկներըLe stregheԳլորիա, Ասուրդինա, Նունցիա, Ջիովաննա
1967Էդիպ արքաEdipo reԻոկաստե
1968Իտալական քմահաճույքCapriccio all'italianaԲամբինայա, թագուհի
1968ԹեորեմTeoremaԼուսիա, մայր
1971Մահ ՎենետիկումMorte a VeneziaՏաձիոյի մայրը
1971Սկիպիոնը, ում կոչում էին նաև ԱֆրիկացիScipione detto anche l'africanoԷմիլիա
1971ԴեկամերոնIl DecameronՄադոննա
1972Թղթախաղ` գիտականորենLo scopone scientificoԱնտոնիա
1972ԼյուդվիգLudwigԿոսիմա ֆոն Բյուլով
1972Սերը մեռնում էD'amore si muoreԵլենա
1974Ընտանեկան դիմանկարը ինտերիերումGruppo di famiglia in un internoմարքիզուհի Բյանկա Բրումոնտի
1984ԴյունաDuneմայր Ռամալո
1987Սև աչերОчи чёрныеԷլիզա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվանա Մանգանո» հոդվածին։