Սիդ Հեյգ

դերասան

Սիդ Հեյգ (անգլ.՝ Sid Haig, ամբողջ անունը` Սիդնեյ Էդդի Մոսեսյան (Sidney Eddy Mosesian), հուլիսի 14, 1939(1939-07-14)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 2019(2019-09-21)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագումով ամերիկյան դերասան և պրոդյուսեր։

Սիդ Հեյգ
անգլ.՝ Sid Haig
Ծնվել էհուլիսի 14, 1939(1939-07-14)[1]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 21, 2019(2019-09-21)[2] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունPasadena Playhouse?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և դերասան
sidhaig.com

Կենսագրությունը

Սիդ Հեյգը ծնվել է Ֆրեզնո քաղաքում` էլեկտրիկ Հեյգ Մոսեսյանի ընտանիքում։ Մանկությունն անցել է հայկական համայնքի ներսում։ Դերասանի իր կարիերան սկսել է բոլորովին պատահականորեն։ Պատանի տարիքում, ֆիզիկապես զարգանալով, Սիդ Հեյգը բախվել է իր մարմնի շարժողական համակարգի կոորդինացիայի խնդիրների հետ, որը ստիպել է նրան` հաճախել պարի դասընթացների։ Յոթ տարեկանում նա արդեն գումար է վաստակել, մասնակցելով որպես պարող` Ծննդյան տոների մանկական շոուին, իսկ հետո մասնակցություն է ունեցել վոդևիլ-շոուներին։ Նա ցուցադրել է իր երաժշտական տաղանդը` հատկապես հարվածային գործիքներ նվագելով։ Այդ ասպարեզում Սիդ Հեյգը իր ուժերը փորձել է սվինգ, կանտրի, ջազ, բլյուզ, ռոքնռոլ և այլ երաժշտական ժանրերում։ Նա կարողացել էր երաժշտության օգնությամբ գտնել գումար վաստակելու հեշտ ուղի և ձայնագրության համար կնքել էր շահավետ պայմանագիր։ 1958 թվականին «The T-Birds» խմբի կազմում թողարկվել է "Full House" սինգլը, որը հասել էր հիթ-շքերթների չորրորդ հորիզոնականին։

Ուսանելու տարիներին, դրամայի ֆակուլտետի ղեկավարը Էլիս Մերիլն էր, ով Սիդ Հեյգին հորդորում էր դերասանի ուղին բռնելու։ Էլիս Մերիլը Բրոդվեյում հայտնի դերասանուհի էր, այդ իսկ պատճառով նրա համար դժվարություն չէր ներկայացնում Սիդ Հեյգին օգնություն ցուցաբերելը։ Նա նույնիսկ կազմակերպել էր քասթինգ շոու, որտեղ հոլիվուդյան իր ընկերները գնահատում էին տարբեր դերասանների, որպեսզի նրանց առաջ մղեին դեպի ավարտական քասթինգ։ Հոլիվուդի ներկայացուցիչ, 1940-ական թվականների երաժշտական կատակերգակ աստղ Դենիս Մորգանը, գնահատելով Սիդ Հեյգի տաղանդը, նրան ընդգրկեց պիեսում խաղալու` առաջարկելով գլխավոր դերերից մեկը։ Այնուհետև Դենիս Մորգանը Սիդ Հեյգին խորհուրդ էր տվել` ուսումը շարունակելու Սան-Ֆերնանդոյի հովտում։ Երկու տարի անց Սիդ Հեյգը հայտնվեց Լոս-Անջելեսում, որպեսզի իր ուսումը կարողանար շարունակել Pasadena Playhouse-ում։ Այդ դպրոցում սովորել էին այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք էին Ռոբերտ Փրեսթոնը, Ջին Հեքմենը և Դասթին Հոֆմանը։ Հետագայում Սիդ Հեյգը Հոլիվուդ տեղափոխվեց իր վաղեմի ընկերոջ` Ստյուարտ Մարգոլինի հետ միասին։

Որպես կինոդերասան, իր առաջին դերը Սիդ Հեյգը խաղացել է Ջեք Հիլլի ուսանողական կարճամետրաժ «The Host» կինոֆիլմում։ 1992 թվականին Սիդ Հեյգը հեռացավ գործերից, քանի որ հոգնել էր կրկնվող կերպարներ կերտելուց։ Նա այդ հանգամանքը բացատրում էր հետևյալ կերպ. «Ես այլևս չէի ցանկանում հիմար չարագործների խաղալ։ Դրանք ինձ տալիս էին նույնը` փոխելով միայն հագուստներս։ Դա վիրավորական էր ինձ համար և ես չէի ցանկանում գործ ունենալ դրա հետ»։ Շուրջ հինգ տարի Սիդ Հեյգը դադարեցրեց իր դերասանական կարիերան` այդ ընթացքում սովորելով հիպնոսող բժշկի մասնագիտություն։ Այնուհետև Քվենտին Տարանտինոն նրան առաջարկեց Մարսելուս Ուոլլասի դերը «Քրեագիտական գրվածք» (1994թ.) ֆիլմում։ Այդ պահին Սիդ Հեյգը դեռ հիասթափված էր անցած անհաջող դերերից և հրաժարվեց։ Սակայն դա այն որոշումներից մեկն էր, որի համար հետագայում կարելի էր միայն ափսոսալ։ Այնուամենայնիվ, 1997 թվականին Տարանտինոն նրան առաջարկեց խաղալ դատավորի դերը «Ջեքի Բրաուն» կինոնկարում։ Այդ դերը գրվել էր հատուկ Սիդ Հեյգի համար։

2000 թվականին Սիդ Հեյգը նկարահանվեց Ռոբ Զոմբիի «1000 դիակների տունը» սարսափ ֆիլմում, կատարելով կապիտան Սպոլդինգի դերը։ Դա նոր շունչ տվեց Սիդ Հեյգի ստեղծագործական կյանքին։ Այդ դերի համար Սիդ Հեյգն ընդգրկվեց հորոր ժանրի փառքի սրահ։ Այդ նույն դերով նա հանդես եկավ նաև «Սատանայի կողմից վտարվածները» կինոնկարում։ Նշված ֆիլմում մասնակցելու համար Chainsaw Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Սիդ Հեյգն համարվեց լավագույն դերասան և ստացավ հեռուստատեսային Scream Awards-ի մրցանակը` որպես «ամենանողկալի չարագործ»։

Անձնական կյանքը

Սիդ Հեյգը 2007 թվականին ամուսնացել է Սյուզան Լ. Օբերգ-Մոսեսյանի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1952Բոբ Հոուպի շոունThe Bob Hope Show-
1955-1975Ծուխը փողիցGunsmokeորսորդ
1959-1963ԱնձեռնմխելիներըThe Untouchables-
1962-1968Լյուսիի շոունThe Lucy Showմումիա
1964-1968Ա.Ն.Ք.Լ.-ի գործակալներըThe Man from U.N.C.L.E.Ալեքս
1965-1967ԼարեդոLaredoԲրունինգ
1965-1970Գալարների լարվածությունGet SmartԲրյուս
1966-1968ԲեթմենBatmanթագավորական դեղագործ
1966Արյունոտ բաղնիքBlood BathԱբդուլ
1966-1969Աստղային ուղիStar Trek-
1966-1968Երկաթե հովատակIron HorseՌիաս
1966-1973Առաքելությունն անիրագործելի էMission: ImpossibleՄուսա
1967Բիկինիի աշխարհըIt's a Bikini Worldհայր
1967ԴիմահարPoint Blank-
1967-1970Թռչող միանձնուհինThe Flying NunՍենյոր Քուեսադա
1967-1975ՄեննիքսMannixՀարրի
1967Սարդի երեխանSpider Baby or, The Maddest Story Ever ToldՌալֆ
1968Գրողը տանի հերոսներինThe Hell with HeroesԿրեսպին
1968-1974Ահա ԼյուսինHere's Lucyթշնամի գործակալ 1
1968-1970Ահա և հարսնացուներըHere Come the BridesՓիթեր
1969Պիտ-կանգPit StopՍիդնեյ
1969ՉեChe!Անտոնիո
1970C.C. և ընկերությունC.C. & CompanyՔրոու
1971-1973Մականունները Սմիթ և ՋոնսAlias Smith and JonesԳրիֆին
1971Գալակտիկա THX 1138THX 1138NCH
1971Մեծ տիկնիկի տունըThe Big Doll HouseՀարրի
1971Ադամանդներ ընդմիշտDiamonds Are Foreverծառայող
1972-1979Ծայրահեղ դրությունEmergency!Սփայք
1972Մեծ վանդակ թռչունների համարThe Big Bird CageՋանգո
1973Սև մայրիկ, սպիտակ մայրիկBlack Mama White MamaՌուբեն
1973Հյուսիսի կայսրըEmperor of the North Pole-
1973Թունդ սուրճCoffyՕմար
1973Կանացի որսThe Woman HuntՍիլաս
1973-1979Ոստիկանական պատմությունPolice StoryԴել
1973Դոնը մեռած էThe Don Is Deadարաբ
1973Հրաշք կանայքWonder WomenԳրիգորիուս
1973Ատլանտիդայի տիրույթներից այն կողմBeyond AtlantisԷդդ
1974-1978Վեց միլիոն դոլարանոց մարդըThe Six Million Dollar Manուղևոր
1974Եվս մեկ ձերբակալությունBustingՌիցցո
1974Ֆոքսի ԲրաունFoxy BrownՀեյս
1974-1975Նվաճիր Քրիստիի սերըGet Christie Love!-
1974-1980Խուզարկու Ռոկֆորդի գործըThe Rockford FilesB.J.
1974-1978Կին-ոստիկանըPolice Woman-
1974Վայրի քույրերըSavage SistersՄալավաել
1976Աշխարհի մեծագույն խուզարկուի վերադարձըThe Return of the World's Greatest DetectiveՎինս Կուլեյ
1976ԳլխակերըSwashbucklerճաղատ ծովահեն
1976-1981Չարլիի հրեշտակներըCharlie's AngelsՌեզա
1977-1984Ֆանտազիաների կղզինFantasy IslandՀաքիմ
1978Երեկոն ԲյուզանդիայումEvening in ByzantiumԱստեդ
1978Կորած մաշիկներLoose Shoesանծանոթ
1978-1981Ջեյսոնի աստղային թիմըJason of Star CommandԴրագոս
1979-1981Բաք Ռոջերսը քսանհինգերորդ հարյուրամյակումBuck Rogers in the 25th CenturyՊրատ
1979-1984Հարտ ամուսիններըHart to HartՄադոքս
1981Չու Չուն և Ֆիլլի ՖլեշըChu Chu and the Philly FlashՎինս
1981-1986ԿասկադյորներըThe Fall GuyԱրնի
1981Սարսափի գալակտիկան (Գալակտիկական ահաբեկչություն)Galaxy of TerrorՔուհոդ
1981Ստորգետնյա ասերըUnderground AcesՖաուդ
1982ՀետևանքThe AftermathԿուտեր
1982Մուսա լեռան քառասուն օրըForty Days of Musa Daghգեներալ Հեքմեթ
1985Վայրի երկրամասWildsideԲարնետ
1985-1992Գաղտնի գործակալ ՄակգայվերըMacGyverԽալիլ
1987Կոմանդոս դասակըCommando SquadԻգգի
1987-1988ՓոխակերպուկըWerewolfՀոբո
1988-1990Մեզանից տասըJust the Ten of UsԲոբ
1988Սիրո աստվածուհինGoddess of LoveՀեփեստոս
1988ԶորավարներWarlordsզորահրամանատար
1989Մոռացված թագավորության կախարդները 2Wizards of the Lost Kingdom IIԴոնար
1990Արգելված պարThe Forbidden DanceՋո
1990Խիզախ զբաղմունքGenuine Risk-
1992Բորիսն ու ՆատաշանBoris and Natashaգնդապետ Գորդա
1997Ջեքի ԲրաունJackie Brownդատավոր
20031000 դիակների տունըHouse of 1000 Corpsesկապիտան Սպոլդինգ
2004Սպանել Բիլլին 2Kill Bill: Vol. 2Ջեյ
2005Սատանայի կողմից վտարվածներըThe Devil's Rejectsկապիտան Սպոլդինգ
2005Մեռյալների տունը 2House of the Dead 2պրոֆեսոր Կուրիեն
2006Կենդանի մեռյալների գիշերը 3DNight of the Living Dead 3DՋերալդ Թաուեր-կրտսեր
2006Մեռյալների կանչըA Dead CallingՋորջ
2007Հելոուին 2007HalloweenՉեսթեր Չեսթերֆիլդ
2007Արյան եղբայրությունBrotherhood of BloodՓաշեկ
2009Սև լուսնի լուսաբացըDark Moon RisingԼուիս
2011ԷակըCreatureՉոպեր
2011Միմեսիս. Կենդանի մեռյալների գիշերըMimesisԱլֆոնսո Բետց
2012ՏառապանքThe Inflictionդոկ. Գարդներ
2012Սալեմի տիրակալներըThe Lords of SalemԴին Մագնուս
2013Կացին 3Hatchet IIIԷբոտ Մակմալեն
2013Սարսափելի Պենիի կինոթատրոնըThe Penny Dreadful Picture Showխանութպան
2013ԶոմբեքսZombexհրամանատար
2015Ոսկրե տոմահավկըBone TomahawkԲադդի
2016ԱծելիRazorՍեմ
2016Մահվան տունըDeath Houseմարդասպան

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդ Հեյգ» հոդվածին։