Սիդոնի-Գաբրիել Քոլեթ

Սիդոնի-Գաբրիել Քոլեթ (ֆր.՝ Sidonie-Gabrielle Colette. հունվարի 28, 1873(1873-01-28)[4][5][5][…], Սեն Սովյոր ան Պյուիզե[1] - օգոստոսի 3, 1954(1954-08-03)[5][5][6][…], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի կին գրող, նամակագրուհի, հայտնի է նաև որպես դերասանուհի և լրագրողուհի։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1944)։ 1948 թ․ առաջադրվել է Գրականության նոբելյան մրցանակին։ Սկզբում ստորագրել է Վիլլի (առաջին ամուսնու անունը) կեղծանունով։ Լավագույն ստեղծագործություններից են «Կլոդինի տունը» (1922), «Սիդո» (1930) վեպերը։ «Երեկոյան աստղ» (1946) օրագիրը գերմանաֆաշիստական զավթիչների կողմից Ֆրանսիայի օկուպացման և դիմադրության շարժման մասին է։ Լայն ճանաչում է ստացել «Ջիջի» վեպով, որը հիմք դարձավ 1958 թ․ նկարահանված համանուն ֆիլմի և 1973 թ․ բեմադրության համար։

Սիդոնի-Գաբրիել Քոլեթ
ֆր.՝ Sidonie-Gabrielle-Claudine Colette[1]
ֆր.՝ Sidonie-Gabrielle Colette[2]
Ծննդյան անունֆր.՝ Sidonie-Gabrielle Colette[3]
Ծնվել էհունվարի 28, 1873(1873-01-28)[4][5][5][…]
ԾննդավայրՍեն Սովյոր ան Պյուիզե[1]
Վախճանվել էօգոստոսի 3, 1954(1954-08-03)[5][5][6][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7][8] և Grave of Colette
Գրական անունWilly[1] և Colette Pavic[1]
Մասնագիտությունվիպասան, Գրպանային գրող, լրագրող, լիբրետիստ, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, արձակագիր, դերասանուհի և գրող
Լեզուֆրանսերեն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
Ուշագրավ աշխատանքներԺիժի, La Chatte?, Chéri?, The Vagabond?, The House of Claudine? և Green Wheat?
ԱնդամակցությունԳոնկուրյան ակադեմիա[3] և Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[9]
ԱշխատավայրLe Figaro
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱմուսինՄորիս Գոդեկե[1], Անրի Գոթյե-Վիլար[1] և Անրի դը Ժուվենել[1]
Համատեղ ապրողMathilde de Morny? և Bertrand de Jouvenel?
ԶավակներԿոլետ դը Ժուվենել
Изображение автографа
Սիդոնի-Գաբրիել Քոլեթ Վիքիքաղվածքում
 Colette Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան

Ընտանիքը և ծագումը

Սիդոն-Գաբրիել Կոլեթը ծնվել է 1873 թ․ հունվարի 28-ին պատերազմի հերոս և հարկահավաք Ժյուլ-Ժոզեֆ Կոլեթի և նրա կին՝ Ադել Էվգենի Սիդոնի ընտանիքում, Բուրգունդիայի Յոն նահանգի Սեն Սովյոր ան Պյուիզե գյուղում։ Սկզբում ընտանիքը եղել է ապահովված, սակայն ֆինանսական վատ կառավարումը էապես կրճատեց ընտանիքի եկամուտները։ 6-17 տարեկան հասակում Կոլեթը հաճախել է հանրային դպրոց։ Նա ուներ զարմիկ՝ Ժնեվյեն, ում հետ բավական մոտ էր։

Վաղ տարիներ (1873-1912)

1893 թ․ Կոլեթն ամուսնանում է հայտնի գրող, հրապարակախոս Անրի Գոթյե-Վիլարի (1859-1931) հետ, ով օգտագործում էր Վիլլի Ֆրանսիացի։ Ահա այս կեղծանունի տակ էլ տպագրվեցին Կոլեթի առաջին չորս ստեղծագործությունները՝ չորս «Կլոդինի պատմվածքները»՝ «Կլոդինը դպրոցում», «Կլոդինը Փարիզում», «Կլոդինի ամուսնությունը», «Կլոդինը հեռանում է»։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդոնի-Գաբրիել Քոլեթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդոնի-Գաբրիել Քոլեթ» հոդվածին։