Սիդնի Հովարդ
Սիդնի Քոու Հովարդ (անգլ.՝ Sidney Coe Howard, հունիսի 26, 1891[1][1][2][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 23, 1939[1][1][2][…], Tyringham, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ։ 1925 թվականին ստացել է Պուլիտցերյան մրցանակ ու հետմահու` 1940 թվականին «Օսկար» մրցանակ «Քամուց քշվածները» ֆիլմի սցենարի համար (Լավագույն ադապտացված սցենար)։
Սիդնի Հովարդ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1891[1][1][2][…] |
Ծննդավայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1939[1][1][2][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Tyringham, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Tyringham Cemetery |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, գրող և թատերական ռեժիսոր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Քլեր Իմզ |
Զավակներ | Ջենիֆեր Հովարդ |
Sidney Howard Վիքիպահեստում |
1920-ական թվականների սկզբին գրել է հետազոտություններ ԱՄՆ-ի բանվորական շարժման մասին[4]։
Սիդնի Հովարդը երկու անգամ եղել է ամուսնացած. առաջինը 1922 թվականի հունիսի 1-ին Քլեր Էյմսի հետ, որի հետ ապրել է 8 տարի։ Սակայն ամունալուծությունից մեկ տարի հետո երկրորդ անգամ ամուսնացել է Բլեյն Դեմրոշի հետ։ Ընդհանուր ունեցել է 5 երեխա (1 երեխա առաջին ամուսնությունից և 4 երեխա երկրորդից)։
Սիդնին մահացել է Մասսաչուսետս նահանգի իր ֆերմայում` աշխատանքի ժամանակ։ Նա փորձում էր գործի գցել սեփական տրակտորի շարժիչը, երբ այն միացավ և տրակտորը սեղմեց նրան պատին։
Ընտրված ֆիլմագրություն
Ընտրված ստեղծագուրծություններ
- Սրեր (1921)
- Նրանք գիտեն` ինչ են ուզում (1924)
- Հաջողակ Սեմ Քարվեր (1925)
- Նեդ Մաք Քոբի դուստրը (1926)
- Արծաթե լար (1926)
- Կիսաստված (1929)
- Ս. Ս. Տենասիթի (1929), ադապտացիա։
- Մարսել (1930)
- Արրոուսմիթ (1931), ադապտացիա։
- Մայքլ Օքլեր (1932), ադապտացիա։
- Դեղին Ջեքը (1934)
- Դոդսվորդ (1934)
- Ձոն ազատությանը (1934)
- Փառքի ճանապարհը (1935), ադապտացիա։
- Յանկե Դուդլի տեսիլքը (1937)
- Քամուց քշվածները (ֆիլմ) (1939)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Guide to the Sidney Coe Howard Papers at The Bancroft Library
- Սիդնի Հովարդ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնի Հովարդ» հոդվածին։ |