Սիգտունա

Սիգտունա (շվեդերեն արտասանություն: [ˇsɪkːˌtʉːna])[3], բնակավայր տեղակայված Շվեդիայի Սիգտունա շրջանի Ստոկհոլմի լենում։ 2010 թվականի տվյալներով ունի 8444 բնակիչ[4]։ Անվանակից է շրջանին, չնայած գտնվում է Մաշտաում։ Սիգտունան, չնայած բնակչության փոքր թվին, պատմական պատճառներով դեռևս անվանում են stad (քաղաք)։ Սակայն Շվեդիայի վիճակագրական հսկողությունը stad է հաշվում միայն 10000-ից ավել բնակիչ ունեցող տարածքները (նշանակաում, որն ընդգրկում է քացաքը)[5]։

Բնակավայր
Սիգտունա
շվեդ.՝ Sigtuna[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Հիմնադրված էմոտ 980 թ.
Մակերես561±0,5 հեկտար
Բնակչություն9377 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ08
Փոստային դասիչ193
Պաշտոնական կայքsigtuna.se
Սիգտունա (Շվեդիա)##
Սիգտունա (Շվեդիա)

Ժամանակակից Սիգտունան գտնվում է Հին ՍԻգտունայից մոտավորապես 4 կմ արևելք, նավահանգստային քաղաք, որը հիմնադրվել է մոտ 980 թվականին (ավանդույթի համաձայն նախկինում Օդինի տունն էր)[6]։

Սիգտունան ունի միջնադարյան գեղատեսիլ քաղաքի կենտրոնական մաս՝ ռեստորաններով, սրճարաններով և փոքր խանութներով։ Հին եկեղեցու ավերակները, ռունական քարերը և հին գլխավոր փողոցը (tora gatan) զբոսաշրջիկներին հայտնի տեսարժան վայրերից են՝ հատկապես ամռանը։ Փոքր փողոցները, ցածրահարկ փայտե տներով, տանում է դեպի արհեստագործական խանութներ և շատ փոքր քաղաքապետարան (Sigtuna Rådhus)։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Sigtuna Stadshotell հյուրանոցը[7]։

Աշխարհագրություն

Սիգտունան տեղակայված է Սկարվեն ծովածոցում՝ ծգված Ուփլանդս Բրոյի և Մելարեն լճի մի հատվածի շուրջ։

Պատմություն

Սիգտունան հիմնադրվել է Մելարեն լճի ափին՝ 1000 տարի առաջ։ Իր անվանումը ստացել է հին արքայական կալվածքից։ Տարբեր աղբյուրներ փաստում են, որ հիմնադիրը Էրիկ VI արքան է, մինչ այլք կարծում են, որ Օլաֆն է[8]։ Շուրջ 250 տարի եղել է որպես թագավորական և առևտրային կենտրոն և Շվեդիայի կարևորագույն քաղաքներից մեկը։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին այստեղ հատվել է շվեդական առաջին դրամը։ Սուրբ Մարիսի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում՝ Դոմինիկյան միաբանության կողմից, որպես մենաստանի եկեղեցի։ Դոմինիկյան մենաստանը կարևոր դեր է խաղացել միջնադարյան Շվեդիայում և պատրաստել է մեծաթիվ կարևոր եկեղեցական սպասավորներ։ Շատ եկեղեցիների և վանքերի ավերակներ դեռևս պահպանվել են․ այդ թվում Սբ․ Պերսի եկեղեցին (S:t Pers kyrkoruin)՝ թվագրված 1100 թվականով, Սբ․ Օլաֆ եկեղեցին (S:t Olofs kyrkoruin)՝ թվագրված մոտ 11-րդ դարով և Սբ․ Լարսի եկեղեցի (S:t Lars kyrkoruin)՝ 13-րդ դար[9]։

1187 թվականին Սիգնուտան ենթարկվեց հարձակման և կողոպտվեց, հավնաբար Բալթիկ ծովի Կարելիների, Կուրշիների և/կամ հարձակվողների կողմից[10][11]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Սիգտունաին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգտունա» հոդվածին։