Սիգմա-բարիոն

Սիգմա-բարիոն, տարրական մասնիկ, որը իրենից ներկայացնում է բարիոն -1 տարօրինակությամբ և 1 իզոտոպական սպինով։ Նրանք խմբավորվում են բազմաթիվ երեքական մասնիկների՝ սիգմա-մինուս-բարիոն Σ, սիգմա-զրո-բարիոն Σ0, սիգմա-պլյուս-բարիոն Σ+: Σ-բարիոն կազմում մտնում են վերին, ստորին և մեկ տարօրինակ քվարկ։ Ինչպես նաև Σ-բարիոն ընդունված է անվանել անալոգային մասնիկ, ում s-քվարկի փոխարեն c-, b- կամ t-քվարկ։ Հիմնականում սպինը լինում է 1/2, ուղեծրային մոմենտի առկայության դեպքում սպինը կարող լինել ավելի մեծ։

Տարօրինակ քվարկ

Տարօրինակ քվարկը -1/2 սպինով ֆերմիոն է և մասնակցում է բոլոր չորս հիմնարար փոխազդցություններին՝ գրավիտացիային, էլեկտրամագնիսականությանը, թույլ և ուժեղ փոխազդեցություններին։ Տարօրինակ քվարկի հակամասնիկը տարօրինակ հակաքվարկն է (անգլիալեզու գրականության մեջ երբեմն կոչվում է հակատարօրինակ քվարկ կամ պարզապես հակատարօրինակ), տարբերվում է նրանից միայն մի քանի մեծությունների նշանով։

Առաջին տարօրինակ մասնիկը (տարօրինակ քվարկով մասնիկ) հայտնաբերվել է 1947 թ. (կաոնները), սակայն տարօրինակ քվարկի գոությունը (վերև և ներքև քվարկների հետ միասին) տեսականորեն առաջադրվել է միայն 1964 թ. Մարի Գել-Մանի և Ջորջ Ցվայգի կողմից՝ բացատրելու համար հադրոնների դասակարգման Ութական ճանապարհի սխեման։ Քվարկների գոյության առաջին վկայությունները ստացվեցին 1968 թ., Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնի խոր ոչ առաձգական ցրումների փորձերում։ Այս փորձերը հաստատեցին վերև- ու ներքև- քվարկների գոյությունը, ինչպես նաև տարօրինակ քվարկների, ինչպես պահանջվում էր Ութական ճանապարհի բացատրության համար։

Տարօրինակ քվարկով հադրոններ

Տարօրինակ քվարկ ունեցող հադրոններից են՝

  • կաոնները՝ տարօրինակ քվարկ (կամ նրա հակամասնիկ) և u- կամ d- քվարկ ունեցող մեզոնները,
  • բուրմունք չունեցող η- և η'- մեզոնները մի քանի քվարկ-հակաքվարկ զույգերի, այդ թվում՝ տարօրինակ քվարկ-հակաքվարկ զույգի գծային կոմբինացիա են,
  • բուրմունք չունեցող φ-մեզոնը ունի միայն տարօրինակ քվարկ-հակաքվարկ զույգ,
  • տարօրինակ բարիոնները, որոնք հայտնի են հիպերոններ անունով. Σ և Λ ունեն մեկ տարօրինակ քվարկ, Ξ-ն՝ երկու, Ω-ն՝ երեք։

Բոլոր հադրոնների (այդ թվում՝ s-վալենտական քվարկներ չունեցող) կազմության մեջ կան վիրտուալ զույգեր, որոնք բաղկացած են տարօրինակ քվարկից և հակաքվարկից։

Սիգմա-բարիոնի բնութագրություն

ՄասնիկՔվանտային

կազմ

Հանգստի

էներգիա, մէՎ

TJpQScbtԿյանքի միջին տևողությունՏրոհման հիմնական մոդ
Σ+uus1189,37 ± 0,07112++1−1000(8,018 ± 0,026)×10−11p + π0

n + π+

Σ0uds1192,642 ± 0,024112+0−1000(7,4 ± 0,7)×10−20Λ0 + γ
Σdds1197,449 ± 0,030112+−1−1000(1,479 ± 0,011)×10−10n + π

Արտաքին հղումներ

  • Ишханов Б. С., Кэбин Э. И. «Сигма-гипероны». Шпаргалка для отличника. Частицы и ядра (ռուսերեն). msu.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.

Գրականություն

    • R. Nave. «Quarks». HyperPhysics. Georgia State University, Department of Physics and Astronomy. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
    • A. Pickering (1984). Constructing Quarks. University of Chicago Press. էջեր 114–125. ISBN 0-226-66799-5.