Սիբելիուս ակադեմիա

Սիբելիուս ակադեմիա (ֆիններեն՝ Sibelius-Akatemia, շվեդ.՝ Sibelius-Akademin), Հելսինկիի արվեստի համալսարանի 3 համալսարաններից մեկը, համալսարանական մակարդակի երաժշտական դպրոց Հելսինկիում և Կուոպիոյում։ Ունի չափահասների ուսուցման կենտրոն Յարվենպյաայում և վերապատրաստումների կենտրոն Սեյնյայոկիում։ Ակադեմիան Ֆինլանդիայի միակ երաժշտական համալսարանն է[1][2]։

Սիբելիուս ակադեմիա
ֆիններեն՝ Taideyliopiston Sibelius-Akatemia
Տեսակհասարակական համալսարան և Կոնսերվատորիա
Հիմնադրված է1882
ՀիմնադրիրՄարտին Վեգելիուս
Անվանված էՅան Սիբելիուս
Երկիր Ֆինլանդիա
ՏեղագրությունՀելսինկի
Կայքuniarts.fi/siba(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Սիբելիուս ակադեմիա (Ֆինլանդիա)##
Սիբելիուս ակադեմիա (Ֆինլանդիա)
Սիբելիուս ակադեմիա, Ֆինլանդիա
 Sibelius Academy Վիքիպահեստում

Սիբելիուս ակադեմիան Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի կազմակերպիչներից է[3]։

Պատմություն

Ակադեմիան հիմնադրվել է 1882 թվականին Մարտին Վեգելիուսի կողմից որպես Helsingfors musikinstitut («Հելսինկիի երաժշտական ինստիտուտ»), ակադեմիա դարձել է (Sibelius-Akatemia) 1939 թվականին[4], ի պատիվ իր նախկին ուսանող և Ֆինն հանրահայտ ջութակահար Յան Սիբելիուսի` կրում է նրա անունը։ 2013 թվականին ակադեմիան միավորվեց երկու անկախ համալսարանների հետ` Հելսինկիի թատերական ակադեմիայի և Հելսինկիի գեղարվեստի ակադեմիայի հետ, և կազմավորվեց Հելսինկիի արվեստի համալսարանը[5]։

Կոչումներ, գիտական աստիճաններ

Սիբելիուս ակադեմիան տրամադրում է որակավորված երաժշտի կոչում, ունի նաև հետբուհական կրթության և հետազոտական աշխատանքի հնարավորություններ։ Հետբուհական կոչումներից են արվեստի լիցենզավորված մասնագետ և երաժշտության արվեստի դոկտոր։

Ծրագրեր

Ակադեմիան առաջարկում է հետևյալ ծրագրերը[6]

  • Եկեղեցական երաժշտություն
  • Երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ծրագիր
  • Ժողովրդական երաժշտություն
  • Ջազային երաժշտություն
  • Նվագախմբային և երգչախմբային դիրիժորություն
  • Երաժշտական կրթություն
  • Երաժշտական տեխնոլոգիա
  • Երաժշտական կատարում
  • Վոկալ երաժշտություն
  • Արվեստի կառավարում

Ականավոր ուսանողներ և դասախոսներ

Կոմպոզիտորներ

  • Կալևի Ախո
  • Էրիկ Բերգման
  • Պաավո Հեյնինեն, կոմպոզիցիայի նախկին պրոֆեսոր
  • Տուոմաս Կանտելինեն
  • Մագնուս Լինդբերգ[7]
  • Ջաակո Մանտջարվի
  • Էրկի Մելարտին
  • Վելի-Մատի Պումալա
  • Կաիջա Սաարիահո
  • Աուլիս Սալինեն[8]
  • Յան Սիբելիուս[4]

Դիրիժորներ

  • Լեո Ֆունտեկ (1885–1965), ջութակահար, դիրիժոր, երաժշտության պրոֆեսոր
  • Պիետարի Ինկինեն, ջութակահար, դիրիժոր
  • Սաշա Մակիլա
  • Սակարի Օրամո[9]
  • Ջորմա Պանուլա
  • Էսա-Պեկա Սալոնեն
  • Ջուկա-Պեկա Սարաստե[9]
  • Դավիթ Սիրլե[10]
  • Լեյֆ Սեգերստամ
  • Օսմո Վանսկա

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբելիուս ակադեմիա» հոդվածին։