Սթիվեն ՄաքՀեթի

Սթիվեն ՄաքՀեթի (անգլ.՝ Stephen McHattie, ի ծնե՝ Սթիվեն ՄաքՀեթի Սմիթ, անգլ.՝ Stephen McHattie Smith, փետրվարի 3, 1947(1947-02-03)[1][2][3][…], Antigonish, Նոր Շոտլանդիա, Կանադա), կանադացի դերասան[5]։

Սթիվեն ՄաքՀեթի
Ծնվել էփետրվարի 3, 1947(1947-02-03)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրAntigonish, Նոր Շոտլանդիա, Կանադա
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1968)[4]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Մեգ Ֆոսթեր

Կյանքը և կարիերան

Սթիվեն ՄաքՀեթին ծնվել է Նոր Շոտլանդիայի Անտիգոնիշ քաղաքում։ վարդել է Դրամատիկ մշակույթի ամերիկյան ակադեմիան։ Հայտնվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում, որոնցից են «Աստղային ճանապարհ։ Խոր տիեզերք 9», «Աստղային ճանապարհ։ Էնթերփրայզ», «Լեռնականը» և «Կյանքը ջրի տակ» ֆիլմերում։ Դերեր է կատարել նաև «300 սպարտացիներ», «Արդարացված դաժանություն», «Շատրվանը», «Քարտուղարուհին», «Գնդակահարիր նրանց», «Ոստիկանը Բևերլի Հիլզից 3» ֆիլերում։

Կանադական «Կանադա։ Մարդկաց պատմությունը» հեռուստասերիալում կատարել է կանադացի գեներալ-մայոր Այզեք Բրոքի դերը, իսկ «Հրթիռը» ֆիլմում՝ լեգենդար Դիք Իրվինի դերը։

1976 թվականին ՄաքՀեթին «Ջեյմս Դին։ Ընկերոջ դիմանկարը» ֆիլմում կատարել է Ջեյմս Դինի դերը։ Ֆիլմը հիմնված է Դինի կենսագրության վրա, որը գրել է իր ընկեր Բիլ Բասթը։

ՄաքՀեթին նկարահանվել է «Սայնֆելդ» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում (սկսած «Քայլ» էպիզոդից), որտեղ կատարել է բժիշկ Ռեսթոնի դերը, ով իրեն էր ենթարկեցնում հոգեբույժ Էլեյն Բենիսին։ Նա նաև նկարահանվել է «Գաղտնի փաստաթղթեր» հեռուստասերիալի երկու էպիզոդում։ 1998-ից 2000 թվականներին կանադական «Էմիլին Նյու Մունից» հեռուստասերիալում կատարել է երկրորդական դեր, սերիալը նկարահանվել է 1923 թվականին Լյուսի Մոդ Մոնթհոմերի կողմից գրված վեպի հիման վրա։ 2005 թվականից կատարել է կապիտա Հիլիի դերը Ջեսի Ջեյմսի մասին բոլոր ութ ֆիլմերում, որոնց նկարահանվել են Ռոբերտ Բ. Փարքերի գրած վեպերի հիման վրա։ 2014 թվականին «Լարվածություն» հեռուստասերիալում կատարել է Վանի դերը։

ՄաքՀեթին հնչյունավորել է Ստվերին՝ «Արդարացիության լիգա» մուլտսերիալում և կատարել է Հոլիս Մեյսոնի՝ առաջին Գիշերային բվի դերը «Պահապանները» ֆիլմում[6]։

Անձնական կյանքը

ՄաքՀեթին ամուսնացել է Լիզա Հոուլի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։ Մինչ այդ ամուսնությունը դերասանը ամուսնացած է եղել Մեգ Ֆոսթեր հետ։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴերը
1971Վոն Ռիհթֆոգենը և ԲրաունըVon Richthofen and BrownՎերներ Ֆոս
1975Վերջին մարտիկըThe Ultimate WarriorՌոբերտ
1988Զանգիր ինձCall meՋելի
1989Խուզարկու շները ԲրոդվեյիցBloodhounds of BroadwayԿարմիր Հենրի
1993Ջերոմինո։ Ամերիկյան լեգենդGeronimo: An American LegendՍկունովեր
1994ԽավարըThe DarkՀարի Հանթեր Հենդերսոն
1994Ոստիկանը Բևերլի ՀիլզիցBeverly Hills Cop IIIՍթիվ Ֆուլբրայթ
1998ԲԵՅՍկետբոլBASEketballպատմող
2002ՔարտուղարSecretaryԲյորթ Հոլոուեյ
2005Արդարացված դաժանությունA History of ViolenceԼելանդ
2006ՇատրվանըThe Fountainմեծն ինկվիզիտոր Սիլլեցիո
2006Գործարք սատանայի հետThe CovenantՈւիլիամս Դենվերս III
2006300 սպարտացիները300Խորհրդատու
2007ԱգռավներKAWԿլայդ
2007Գնդակահարիր նրանցShoot 'Em UpՀամերսոն
2009ՀսկիչներըWatchmenՀոլիս Մեյսոն
2009Լուսնի արյունըSummer's BloodՀանթ Ֆոքսի
200920122012կապիտան Մայքլս
2011Աստվածների պայքարը։ ԱնմահությունImmortalsԿասանդեր
2011ԷքստազներIrvine Welsh's EcstasyՋիմ Բուիստ
2013ԱյցելունHaunterԷդգար Բուիսթ
2014ԳայլերըWolvesՋոն Թոլերման
2015Ծնված՝ տխուր լինելու համարBorn to Be BlueՀայրիկ
2017Մա՜յրMother!Zealot

Մրցանակներ

  • 1995: «Ջեմենի» մրցանակ՝ որպես «Կյանքը Բիլիի հետ» դրամատիկ ծրագրում կամ մինի-սերիալում կատարած լավագույն տղամարդու դեր[7]
  • 2006: Премия «Ջինի» մրցանակ՝ որպես «Մորիս Ռիշար» ֆիլմում կատարած երկրորդակա տղամարդու դեր[7]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ