Սթենդ ափ կատակերգություն

Սթենդ ափ կատակերգություն (անգլ.՝ Stand-up comedy), զավեշտական ոճ, որում կոմիկը հանդես է գալիս կենդանի լսարանի առջև, սովորաբար դիմելով ուղղակիորեն հանդիսատեսին[1]։ Ելույթ ունեցողին սովորաբար անվանում են կոմիկ, կատակերգու, սթենդ ափ կոմիկ, սթենդ ափ կատակերգու, կոմեդիանտ կամ սթենդափեր[2]։ Կոմեդիանտները պատրանք են ստեղծում, որ երկխոսություն են վարում, բայց իրականում մենախոսում են հումորային պատմություններով և կատակներով[9]։ Որոշ սթենդ ափ կոմիկներ տարբեր բեմիրեր, երաժշտություն կամ հնարքներ են օգտագործում իրենց ելույթները բարելավելու համար[10]։ Սթենդափ կատակերգությունը համարվում է «կատակերգություն գրելու ամենաազատ ձևը»[19]։

Ջորջ Քարլինն՝ իր սթենդ ափ ծրագրի շրջանակներում տեղի ունեցած ելույթի ժամանակ (2008 թվականի ապրիլ)

Ակնարկ

Կատակերգական երեկո Գոթեմ կատակերգական ակումբում

Սթենդ ափ կատակերգության մեջ հումորի հիմնական տեսակներից են դիտողական կատակերգությունը, կապույտ կատակերգությունը, սև կատակերգությունը, մաքուր կատակերգությունը և քծնական կատակերգությունը։ Այլընտրանքային սթենդ ափ կատակերգությունը շեղվում է ավանդական, մեյնսթրիմ կատակերգությունից, կամ խախտելով կատակների կառուցվածքը՝ ելույթ ունենալով ոչ ավանդական բեմի վրա, կամ խախտելով հանդիսատեսի ակնկալիքները։ Այս տեսակի կատակերգության ժամանակ հնարավոր է նաև հակա-կատակների օգտագործումը։

Սթենդափ կատակերգությունը հաճախ կատարվում է կորպորատիվ միջոցառումների ժամանակ, կատակերգական ակումբներում, բարերում և փաբերում, գիշերային ակումբներում, նեո-բուռլեսկներում, քոլեջներում և թատրոններում (թատրոններում արտիստները հանդիսատեսի կողմից ավելի բուռն ծափահարությունների են արժանանում[20])[21]: Բացի կենդանի ելույթներից, սթենդ ափը կարող է նաև տեղայնացվել հեռուստատեսության, DVD-ի, CD-ի և համացանցի միջոցով[2][22]։

Սիրող կոմիկին կարող է երկար ժամանակ պահանջվել, որպեսզի նա կատարելագործի այն տեխնիկան, որն անհրաժեշտ է պրոֆեսիոնալ կոմիկ դառնալու համար[23][24][25]․ սա շարունակական ուսուցման գործընթաց է ձախողման միջոցով[26][27][28]։

Սթենդ ափ կոմիկները սովորաբար հանդես են գալիս կանգնած, թեև դա պարտադիր չէ։ Նման ելույթները, որտեղ կատակերգուն նստած է, կարող են անվանվել «սիթ դաուն կատակերգություն»։

Սթենդ ափի այլ տեսակներ

  • Մաչիետա՝ 19-րդ դարի իտալական կատակերգական ժանր
  • Մանձայ՝ կատակերգական ժանր Ճապոնիայում, որի ընթացքում ելույթ է ունենում կոմիկների դուետ
  • Մանդան՝ սթենդ ափ կատակերգության ոճ Ճապոնիայում
  • Ռակուգո՝ Ճապոնական բանավոր մենահամերգ, որը նման է սթենդ ափ կատակերգությանը, սակայն ելույթ ունեցողը կանգնելու փոխարեն ծնքաչոք է լինում[29]
  • Սյանշեն՝ չինական ավանդական սթենդ ափ կատակերգություն

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Հոֆսթեթեր, Սթիվ; ՄաքԴերմոթ, Դանի. «Resources». COMEDYSOAPBOX. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  • «Vulture: Comedy». Vulture: Devouring Culture. NEW YORK MEDIA LLC. Վերցված է Հունվարի 28, 2019-ին.
  • «The Guardian: Comedy». The Guardian. Guardian News and Media Limited. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  • Fox, Ջես Դևիդ (2015–2019). «Good One: A Podcast About Jokes». HEADGUM. HEADGUM, LLC. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  • ՄաքԲրայդ, Ջեֆ; Թուիդ, Հարիսոն. «Let's Talk About Sets». letstalkaboutsets. Jeffcorp Enterprises: A Jeff Company. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  • Ֆեդերման, Ուեյն; Սթիվեն, Էնդրյու. «The History of Standup». Podglomerate. The Podglomerate. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենդ ափ կատակերգություն» հոդվածին։